Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակի միջոցառում Երևանի թիվ 187 դպրոցում

Լուրեր

18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
Բոլորը

Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում մայիսի 12-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Պատերազմում այս դպրոցը տվել է 6 զոհ:

Нет описания.

Միջոցառմանը ներկա էին պատերազմում ընկած զինվորների ծնողները, կանայք, երեխաները, պատերազմի մասնակից տղաները և այլ հյուրեր:

Нет описания.

 

Նախաձեռնությունը դպրոցի ուսուցչուհի Գայանե Շահվերդյանինն է, որի եղբայրը՝ Նորայր Շահվերդյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ միջոցառումը նվիրված է Արցախյան առաջին, 44-օրյա պատերազմներում զոհված տղաների հիշատակին, նաև՝ հայոց բանակի 30-ամյակին:

«Աշակերտներն անհանբեր սպասում էին այս միջոցառմանը, քանի որ ամիսներով պատրաստվել ենք, իրենք էլ մեծ ոգևորությամբ են ամեն ինչ արել: Ցանկանում էինք հունվարին կազմակերպել, սակայն համավարակի պատճառով հետաձգեցինք մինչև մայիս»,- ասաց Գայանե Շահվերդյանը:

Нет описания.

Աշակերտները ներկայացրին զոհված տղաներից յուրաքանչյուրի կյանքը՝ մանկությունից մինչև Արցախյան 44-օրյա պատերազմ: Նրանք շնորհակալագրեր հանձնեցին զոհված զինվորների ծնողներին:

«Այսօր մեր աշակերտներն իրենց ռազմահայրենասիրական ոգու շնորհիվ հուզմունքի և ուրախության պահեր շնորհեցին, նրանք խոստացան պահպանել հայոց բանակի հպարտությունն ու արժանապատվությունը: Շնորհակալ եմ մեր հերոս տղաներին և հերոսածին մայրերին, որոնք ևս մեկ անգամ իրենց մեջ կարողացան ուժ գտնել, և իրենց կամքով ապրեցնել բոլորիս»,-ասաց Գայանե Շահվերդյանը:

Нет описания.

Դպրոցի տնօրեն Վյաչեսլավ Ղևոնդյանի խոսքով՝ սփոփել պատերազմում զոհված տղաների հարազատներին՝ անհնար է, սակայն պետք է գիտակցել, որ նրանք իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի և հայ ազգի լինելության:

Нет описания.

«Այսօր յուրաքանչյուրիս պարտքն է տղաների երազած երկիրը կառուցել, իսկ այդ ճանապարհին հուսահատվելու, վհատվելու իրավունք չունենք: Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ցավում եմ, որ ձեր աչքերով տեսել եք և՛ մահը, և՛ ընկերոջ կորուստը, և՛ ամեն արհավիրք, որը բերում է իր հետ պատերազմը»,- ասաց դպրոցի տնօրենը:

11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Մենք ամեն օր հավաքվում էինք, մեր հուզմունքը զսպելով՝ փորձեր անում, բայց բեմին շատերս հուզվեցինք: Իսկ տարրական դասարանի երեխաները սկզբում չէին գիտակցում՝ ինչի համար է այս ամենը, բայց անընդհատ մեզ հետ շփվելով, պատերազմի թեմաներից խոսելով՝ իրենք հասկացան լրջությունն ու այսօր իրենց արդարացրին»,- ասում է Մերի Ղարիբյանը:

Нет описания.

Վերջերս դպրոցի բակում տեղադրվել է նաև Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված տղաների հիշատակին նվիրված հուշարձան-պուրակ: Միջոցառման ավարտին ներկաներից շատերը ծաղիկներ խոնարհեցին հուշարձան-պուրակի առջև:

Անի Թամրազյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի