Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը մեկնարկել է հաղթանակով. Բռնցքամարտի կանանց ԱԱ

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցում է աշխարհի առաջնությանը։

Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը հաղթանակներ են տարել մեկնարկային մենամարտերում։ Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տարել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ վստահ առավելության հասնելով ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։

Այսօր՝ մայիսի 13-ին, Անին կանցկացնի իր երկրորդ մենամարտը՝ ուժերը չափելով Ճապոնիայի ներկայացուցիչ Անիսա Տսուբատայի հետ։ 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը ևս հաղթանակով է մեկնարկել։ Մեր մարզուհին մենամարտել է ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթել մեծ առավելությամբ։ Հայկական եռագույնի ներքո իր առաջին մենամարտը հաղթանակով է ավարտել նաև Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան։

54 կգ քաշայինների պայքարում Սվիչևան մենամարտել է Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տոնել։

Մեկնարկն անհաջող է ստացվել միայն մեծահասակների պայքարում իր նորամուտը նշող Գայանե Տեր-Բարսեղյանի համար (48 կգ)։ Երիտասարդ մարզուհին մեկնարկում պարտվել է լեհուհի Նատալյա Ռոկին։

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, ապա մարզումները շարունակել է Օլիմպավանում: Թիմի հետ մրցավայր են մեկնել նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնության 12 քաշային կարգերում հայտավորված են 73 երկրների 310 մարզուհիներ:

Մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն դոլար է: Չեմպիոնուհին կստանա 100 հազար, փոխչեմպիոնուհին՝ 50 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 25 հազար դոլար: