Թուրքիան պատասխանել է Իրանի ԱԳ նախարարի մեղադրանքներին

Լուրեր

28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
Բոլորը

Թուրքիան արձագանքել է իրանական կողմի այն մեղադրանքներին, որ սահմանային ջրերի վրա ամբարտակների կառուցումը խնդիրներ է առացանում, և Թեհրանը դեմ է դրան։ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ իրանական կողմի պնդումները, թե «ջրամբարների կառուցման և տարածաշրջանում ավազի ու փոշու փոթորիկների առաջացման փոխհարաբերություններ կան, հեռու են գիտական ​​հիմնավորումից», գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով՝ ավազային փոթորիկները բացասաբար են անդրադառնում թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի վրա, և այդ բնական երևույթների առաջացման հիմնական գոտիներն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներն են։

Թուրք դիվանագետը ուշադրություն է հրավիրել լրատվամիջոցներում ու Իրանի քաղաքական գործիչների շրջանում երկրում էկոլոգիական իրավիճակի վատթարացման հետ կապված թուրքական հետքի քննարկումների ուղղությամբ։ 

«Թուրքիան անդրսահմանային ջրային ռեսուրսները համարում է համագործակցության գործոն, ոչ թե հակասությունների։ Մեր երկիրը շարունակելու է հաշվի առնել հարևան պետությունների շահերը և գործել միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Բիլգիչը։

Հիշեցնենք՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումը սահմանային ջրերի վրա անընդունելի է։ Նա հայտնել էր, որ հարցը բարձրացվել է վերջին ամիսներին առնվազն երեք անգամ՝ Նյու Յորքում և Թեհրանում երկու դեմ առ դեմ հանդիպումների և Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ 

Արաքս գետի վրա Թուրքիայի կողմից ամբարտակի կառուցումը հատուկ վտանգ է ներկայացնում Իրանում ջրի հասանելիության համար:

Էմմա Չոբանյան