Առաջնային է «մեկ պատուհան» սկզբունքով թափանցիկ աշխատանքը․ Շիրակի մարզպետն այցելել է ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոն

Լուրեր

27.03.2026 | 11:17
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
27.03.2026 | 11:13
Դուք ինձնից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:08
2025-ին դիմում-բողոքների թիվը աճել է, ՄԻՊ առաջարկների 72%-ը կատարվել է կամ ընթացքի մեջ է․ ՄԻՊ
27.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 10:51
Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել գազատարի մի հատվածը
27.03.2026 | 10:50
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:48
Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա
27.03.2026 | 10:44
Երեխաների առցանց անվտանգությունը՝ պետական ռազմավարական առաջնահերթություն․ ԲՏԱ նախարարը քննարկման է մասնակցել
27.03.2026 | 10:40
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 8-րդն են գեղասահքի աշխարհի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 27-ի դրությամբ
27.03.2026 | 10:16
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում
27.03.2026 | 10:01
Պենտագոնը կարող է լրացուցիչ 10,000 զինվորականի ուղարկել Մերձավոր Արևելք. WSJ
27.03.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.03.2026 | 09:33
ՀՀ 4 մարզում հնարավոր է գետերի ջրի ելքերի էական մեծացում․ ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներից
27.03.2026 | 09:28
Թրամփը 10 օրով երկարաձգել է իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածի արգելքը
Բոլորը

Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը շուրջ մեկ ամիս է՝ տեղափոխվել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենք։ Կենտրոնի գործունեությանն ու բարելավված պայմաններով աշխատանքներին ծանոթացել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Մարզպետը Հյուսիսային-մաքսատուն վարչության և գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ղեկավարների հետ շրջել, ծանոթացել է աշխատանքներին, զրուցել մաքսատանն այդ պահին գործարքներ կատարող քաղաքացիների հետ։

Կարևորելով ծառայությունների ժամանակակից միտումներին համահունչ, արդիականացված հնարավորություններով մատուցումը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ առաջնային ու անհրաժեշտ է մեկ պատուհան սկզբունքով, թափանցիկ և մատչելի աշխատանքը, ինչը կնպաստի քաղաքացիների ժամանակ խնայելուն, գործարքները դյուրացնելուն և դրանց արդյունավետությունը բարձրացնելուն։