2030թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ. Հակոբ Արշակյանի ելույթը Դուբայում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը եւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը:

Նա բարձրաձայնել է ոլորտի համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ տարբեր տարիների գրանցած արդյունքները եւ հավաստիացրել, որ դրանք իրենց գործունեությամբ փոխել են աշխարհի տնտեսության զարգացման ուղին եւ արդյունաբերական 4-րդ հեղափոխության հիմք դրել:

Հակոբ Արշակյանն ընդգծել է այն փաստը, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նորագույն տեխնոլոգիաների ոլորտում զգալի հաջողություններ է գրանցում հատկապես օդատիեզերական ոլորտում:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջազգային համագործակցության առումով նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը եւ հավելել. «Հայաստանը վայր է, որտեղ կարող ես գտնել նոր հնարավորություններ»: Այժմ Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 27.000 մասնագետ կա, եւ այս թիվն օրեցօր աճում է: Առկա ցուցանիշները հաշվի առնելով՝ նա արձանագրել է, որ 2030թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ոլորտի կայուն զարգացման համար կա բավարար հնարավորություն եւ ներուժ:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել մեր երկրում գործող ավելի քան 2000 ընկերությունների գործունեության մասին, նշել 2015-2021թթ. հայկական տեխնոլոգիական ընկերությունների արձանագրած ցուցանիշները, որոնք շարունակաբար աճ են գրանցել:

ԱԺ փոխնախագահը ներկաներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Երեւանում կայանալիք գիտական ամենահայտնի Starmus VI միջազգային փառատոնին:

Այնուհետեւ ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող տեսահոլովակ: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արժանացել է Ապագա նորարարություն գագաթնաժողովի մրցանակի: