Զուգարանների բացակայություն, աղբով շրջապատված հուշարձաններ. որոնք են տուրիզմի ոլորտի խնդիրները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս տարվա ապրիլին շուրջ 97 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան։ Այսպիսով, 2021 թվականի նույն ամսվա համեմատ, զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։ Թեև ոլորտի մասնագետներն ակտիվություն կանխատեսում էին, սպասելիքները չարդարացան աշխարհագրական տեսանկյունից:

«Մենք շատ ավելի մեծ ալիք ակնկալում էինք Արևմուտքից, եվրոպական երկրներից, բայց աշխարհաքաղաքական իրադարձություններից ելնելով՝ եվրոպական շուկաները սպասված ակտիվությունը չեն ցուցաբերում։ Բայց դրան հակառակ, կրկին աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով, շատ ավելի ակտիվացել է ռուսական շուկան»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը։

Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում դեռևս չենք հասել 2019 թվականի նույն ամսվա ցուցանիշին։ 2019-ի ապրիլին Հայաստան է եկել շուրջ 137 հազար զբոսաշրջիկ, 2018-ին՝ 133 հազար, 2017-ին՝ 116 հազար, 2016-ին՝ 93 հազար։  Այսինքն՝ այս տարվա տվյալներն ավելի մոտ են 2016 թվականի տվյալներին։

«Հատկապես եթե համեմատական ենք տանում 2019 թվականի հետ, որը վերջին 30 տարիներին Հայաստանում զբոսաշրջության պիկը պետք է համարենք, այդ համեմատության մեջ պարզ է, այսօր չենք կարող ասել՝ զբոսաշրջությունը մեծ հաջողություններ ունի»,- ասաց մասնագետը։

Որո՞նք են Հայաստանում զբոսաշրջության ակտիվությանը խոչընդոտող հիմնական գործոնները և ի՞նչ պետք է անել ոլորտը զարգացնելու համար․ Դիանա Մնացականյանի կարծիքով՝ ոլորտում բացերը շատ են, բայց հիմնական խնդիրը զարգացման ռազմավարության բացակայությունն է։

«Մենք ունենք զուգարանների խնդիր, ճանապարհներին չունենք ցուցանակներ։ Ամենամեծ խնդիրը ճանապարհների հարցն է, հատկապես՝ պատմամշակութային վայրեր տանող ճանապարհներին անմխիթար վիճակ է։ Ունենք ֆրենչայզի խնդիր»,-թվարկեց Մնացականյանը։

Ըստ նրա՝ թեև պետական մակարդակով որոշակի քայլեր նկատվում են, այնուամենայնիվ, դրանք համակարգված չեն։ Ոլորտի ներկայացուցիչները և պետությունը պետք է համագործակցեն՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։