Նոր գանգատ՝ ընդդեմ Ադրբեջանի․ ՀՀ-ն Արցախում էթնիկ զտումների փաստով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.05.2025 | 21:30
Ձեզ մարդ ծեծողնե՞րն են լավ, թե՞ Էդգար Ղազարյանը՝ որպես վարչապետ․ ինչո՞վ է պակաս, լսե՞լ եք մարդ ծեծած լինի․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 21:18
Ինչպես են հրկիզել ավագանու ընդդիմադիր անդամի մեքենան․ Ստեփանյանի պնդմամբ՝ քաղաքական հաշվեհարդար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 21:13
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում
06.05.2025 | 20:59
Կիրանցի պատը, «Սրբազան շարժումն» ու չկայացած հրաժարականը․ ուր է հասել սահմանազատման ընթացքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 20:44
ՄՊՀ անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարել են
06.05.2025 | 20:33
Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում
06.05.2025 | 20:19
Սպանել են և դիերը թաղել տան բակում. Դատախազությունը մանրամասներ է հայտնել
06.05.2025 | 20:05
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել
06.05.2025 | 19:59
Երևանի փողոցները՝ անձրևից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.05.2025 | 19:45
ՔՊ-ի ՀՀԿ-ացում ենք տեսնում․ Շարմազանովն ասում էր՝ Մելիք-Ադամյանով է անցնում իշխանության ուղին, նույն բառապաշարն է․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 19:29
Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր
06.05.2025 | 19:15
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ
06.05.2025 | 19:02
Վթար Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ
06.05.2025 | 18:47
ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում իրականացվել են արդիականացման աշխատանքներ
06.05.2025 | 18:30
Սի Ցզինպինի այցը Մոսկվա մայիսի 9-ի շքերթին անհանգստացնում է Ուկրաինային․ Անդրեյ Կուլիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Փառուխ գյուղում այս տարվա փետրվար-մարտին տեղի ունեցած դեպքերի և Արցախի գազամատակարարման անջատումների փաստերով Հայաստանն ապրիլի 25-ին նոր գանգատ է ներկայացրել ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ հաշվի են առնվել հայկական բնակավայրերի շուրջ բարձրախոսներով տարածվող ահաբեկող խոսքը, ուժ կիրառելու սպառնալիքը, ինչպես նաև գազամատակարարման հետևանքով ծագած հումանիտար խնդիրները։

Փաստերը դիմումում ներկայացվել են Արցախի էթնիկ բնակչության նկատմամբ ակնհայտ հոգեբանական ճնշումներ կիրառելու հիմքով։ Այս մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչներին բարձրախոսներով հայերեն և ռուսերեն կոչ էր անում լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում՝ սպառնալով նրանց ուժով դուրս մղել այնտեղից: Այս հայտարարությունները զուգորդվում էին գիշերային ժամերին լուսարձակներով այդ գյուղերի բնակիչների տները լուսավորելով և բարձրախոսներով մահմեդական աղոթքի հրավեր՝ ազան միացնելով: Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական ահաբեկչության դրսևորում և մյուս կողմից՝ իսլամի վարկաբեկում»,- ասել էր Փաշինյանը։

Ադրբեջանական զորքերը մարտի 24-ին են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել շփման գիծը և հաստատվել գյուղում, ինչպես նաև հարակից Քարագլուխ բարձունքի մի հատվածում։ Այդ օրերին, անվտանգության նկատառումներից ելնելով, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տարհանվեց շուրջ 200 կին և երեխա, վտանգի տակ հայտնվեց նաև բնակավայրի հայկական մշակութային ժառանգությունը։ Այս պահին Ադրբեջանի ԶՈՒ-ն դեռևս շարունակում է մնալ զբաղեցրած տարածքում։

«Իրենք փորձում են հայկական ներկայությունը ջնջելուն ուղղված ցանկացած քայլ անել, և այդ քայլերից մեկը պատմության կեղծումն է, որը նաև դրսևորվում է այս կերպ։ Իրենք ներկայացնում են հայկական մշակութային ժառանգությունն իբրև ալբանական կամ ուդիական՝ խուսափելով ամեն կերպ էթնիկ հայերի ներկայությունը փաստող որևէ հայկական մշակութային ժառանգության օբյեկտ ընդունելուց։ Այդ բոլոր նոր փաստերը ևս տեղ են գտել Հայաստանի վերջին դիմումում»,- նշում է Կիրակոսյանը։

Հայաստանի նոր դիմումը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ներկայացվել է՝ ի լրումն 2021 թվականի գանգատի, որը, ի դեպ, ամիսներ առաջ՝ դեկտեմբերի 7-ին ընդունած որոշմամբ բավարարվել էր։ Հաագայի դատարանը պահանջել էր Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը: Հաշվի առնելով դատարանի այս որոշումը՝ Հայաստանը, մինչ արդարադատության միջազգային դատարան դիմելը, նախ նամակագրություն է ունեցել ադրբեջանական կողմի հետ՝ նրանցից բացատրություն պահանջելով և հղում անելով որոշմանը, ինչին, սակայն, Ադրբեջանը պատասխանել է բացառապես փոխադարձ անհիմն մեղադրանքներով։

Միջազգային հարցերով փաստաբան Արա Ղազարյանը դեռևս չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գանգատին, սակայն նշում է՝ Ադրբեջանը վարում է էթնիկ զտման քաղաքականություն, որի ապացույցները շատ մանրամասն տեղ են գտել ներկայացված դիմումում։

Փաստաբանը նկատում է՝ թեև գանգատի հետագա ընթացքն ինքնին չի կարող ստիպել Ադրբեջանին ամբողջությամբ հրաժարվել նշված քաղաքականությունից, քանի որ դատարանը հստակ կարգավորում չի կարող տալ խնդրին, այնուամենայնիվ, շեշտում է՝ նմանօրինակ դիմումները լրացուցիչ ճնշող միջոց են Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դեմ։

Մանրամասներ՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան