Դուք ինձ չհամոզեցիք, պատմությունը յուրաքանչյուրիս կդնի իր տեղը. Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Այո, ասօր մեր երկրում նոր իրողություններ են և նոր իրավիճակ»,- խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Միաժամանակ, հարկ եմ համարում ասել, որ այս օրերին իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն և հասարակությանը մերոնքի և ձերոնքի չբաժանելու քաղաքականություն: Պատմությունն ամեն ինչ ու ամեն մեկիս կդնի իր տեղը: Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրի: Մենք պարտավոր ենք բոլորս հարգել բազմակարծությունը, իմ համար անըընդունելի է որևէ ճնշման միջոցով ազդել որևէ պատգամավորի կարծիքի վրա: Յուրաքանչյուրս մեր խղճի մտոք կընտրենք մեր վարչապետին՝ կամ կողմ, կամ դեմ քվեարկությամբ»,- ընդգծեց Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ ընտրում են ոչ թե լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախ և առաջ պետք է աչքի ընկնի քաղաքական հստակ գաղափարախոսությամբ ու քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ: «Ո՞վ է լինելու ձեր ընտրվելու պարագայում առաջին փոխվարչապետը, պաշտպանության, ֆինանսների նախարարը, ոստիկանապետը, ովքե՞ր: Պատասխան չկա: Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք և «Ելքը» պահանջում էիք դուրս գալ ԵՏՄ-ից, ասօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողություն փոխվելու մասին, մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ: Արցախյան հիմնահարցում որևէ հայեցակարգ չներկայացրեցիք, ինչպե՞ս եք բանակցելու, գնալու եք փոխզիջումների՞, թե՞ ոչ»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: