Ընդդիմադիրնե՛ր, մի՛ խաբեք մարդկանց, որ ՀՀ-ն մտնի ՌԴ-ի կազմ, ԼՂ-ն մեզ կմնա․ վերջնակա՛ն կվերցնեն մեզնից․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Մայրաքաղաք Երևանի կենտրոնում ցույցեր իրականացնող ընդդիմադիր ուժերը հասարակությանը չեն առաջարկում Ղարաբաղի հարցի լուծման այլընտրանքային ծրագիր՝ որպես իշխող ուժի քաղաքականությանը հակակշիռ։ Առանձին գործիչներ ստատուս քվոն ևս 20 տարի պահպանելու թեզն են առաջ քաշում և պաշտպանում՝ այդպես էլ չներկայացնելով որևէ երաշխիք, որ Թուրքիայի պես ռազմական դաշնակից ունեցող Ադրբեջանն այդ դեպքում պատերազմ չի սկսի։ Սա հատկապես այն դեպքում, երբ 2017-ին ՀՀ ԱԽ-ի արած վերլուծության համաձայն՝ Հայաստանն Ադրբեջանին կրիտիկական ենթակառուցվածքներով զիջել է 10 անգամ, էներգետիկ, ռազմական, տրանսպորտային բաղադրիչները գումարած՝ 20 անգամ։ Չեն պատասխանում հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ հաջորդ պատերազմն ավելի ծանր հետևանքներ չի ունենա ՀՀ-ի վրա, քան նախորդը։

Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ստատուս քվոն պահպանելու գաղափարի վերաբերյալ նշում է, որ ինքը դեմ չի եղել ստատուս քվոյի պահպանմանը մինչև 2020 թվականի պատերազմը։

«Բայց այս ընդդիմությունը վախենում է խոսել Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ունեցած դիրքորոշման մասին։ Ռուսաստանի դիրքորոշումն է փոխվել։ Այն ժամանակ երևում էր, որ ՌԴ-ի դիրքորոշումը նորմալ է՝ 2000-ականներին Պուտինն ուներ նույն դիրքորոշումը, ինչ 1990-ականների ՌԴ-ն, բայց 2011-12 թվականներից հետո սկսեց փոխվել։ Հիմա ուղղակի թշնամական է։ Հիմա ասում են՝ ձգձգենք մի քիչ։ Ես հարց եմ տալիս՝ երբ ՌԴ-ն քո դեմ է, ո՞նց ես ձգձգում»,- ասում է քաղաքագետը։

Եթե Ադրբեջանին դեռ հնարավոր է զսպել Արևմուտքի ջանքերով, ինչին վերջերս ականատես եղանք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանին հասցեական կոշտ քննադատեց՝ էսկալացիայի աղբյուր նշելով Բաքվին, այդուհանդերձ, ըստ Գրիգորյանի, խնդիրը լրջանում է, երբ ՌԴ-ի դիրքորոշումը ՀՀ-ին համահունչ չէ։

«Ինչո՞ւ դրանք չեն ասում ընդդիմադիրները։ Այ՝ ես դրա համար էլ չեմ հավատում նրանց։ Հարցն իրենց կոնցեպտի մեջ չէ։ Իրենք անկեղծ չեն, չեն ասում, որ իրենց՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, Լեռնային Ղարաբաղ չթողեցին ռուսները, մինչդեռ իրենք Նիկոլ Փաշինյանին էին քննադատում։ Եկեք անկեղծ խոսենք, եթե գոնե ՌԴ-ն չեզոք լիներ, կարելի էր քննարկել հարցի ձգձգումը, բայց երբ ՌԴ-ն էլ դեմ է քեզ, ի՞նչ անել»։

Ստեփան Գրիգորյանը կոչ արեց նաև ընդդիմադիր գործիչներին՝ չխաբել քաղաքացիներին, որ եթե ՀՀ-ն մտնի ՌԴ-ի կազմ կամ Միութենական պետության մաս դառնա, միայն այդ դեպքում Ղարաբաղը կմնա հայկական կողմին։ Ըստ նրա՝ ՀՀ-ն այդ դեպքում ընդհանրապես կմեկուսանա, և Ղարաբաղի՝ Ադրբեջանին հանձնումը վերջնականապես տեղի կունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան