Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին վերաբացվել է 7 տարվա դադարից հետո․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մերձավոր Արևելքի հայկական ամենամեծ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է, գրում է Bianet-ը։

Առաջին պատարագը մատուցվել է մայիսի 8-ին՝ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մասնակցությամբ։

Սուրբ Կիրակոսը տուժել է բազմաթիվ հրդեհներից ու տարիներ շարունակ ավերակ է եղել։ Դիարբեքիրի համայնքապետարանի և հայ համայնքի ջանքերով եկեղեցին 30 տարի անց վերակառուցել ու վերաբացվել էր 2012 թվականին։ 2015-ին այն ստացել է Եվրոպական միության ժառանգության մրցանակը։

2015-2016 թվականներին Դիարբեքիրի Սուր թաղամասում տեղի ունեցած բախումների ժամանակ, սակայն, Սուրբ Կիրակոս եկեղեցին կրկին վնասվել էր ու փակվել։

Սուրբ Կիրակոս եկեղեցին ավելի քան 800 տարվա պատմություն ունի՝ կառուցվել է 1376 թվականին։ Նախկինում այն բազմիցս ավերվել և վերականգնվել է, իսկ որոշ հատվածներ ամբողջությամբ վերակառուցվել են 1880-ականներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ծառայել է որպես գերմանական կենտրոնակայան, այնուհետև օգտագործվել որպես Sümer Bank-ի շենք։ Եկեղեցին կրկին որպես պաշտամունքի վայր օգտագործվել է 1960-1980 թվականներին և 30 տարի փակ մնալուց հետո՝ 2012 թվականին վերաբացվել։

Էմմա Չոբանյան