«Ազգայնականությունը դարձավ պետական քաղաքականության հիմք, և մենք կորցրեցինք ձեռք բերածը». ապոլիտիկ զրույց Աշոտ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է պատմաբան Աշոտ Սարգսյանը: Նրա կարծիքով՝ պատմության մեջ գործում են կրկնվող օրինաչափություններ, որոնց հիման վրա հնարավոր է հետադարձ հայացքով դիտարկել տեղի ունեցած իրադարձությունները և գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ ասել, թե ինչ հետևանքների կարող էր բերել պատմական այս կամ շրջադարձը: Այդ վարժությունն անհրաժեշտ է՝ հետագայում նույն սխալը չկրկնելու և պատմությունից դասեր քաղելու համար: Հենց այդ պատճառով է, որ Աշոտ Սարգսյանն ու նրա շրջապատը հաճախ են անդրադառնում 1997-1998 թվականների իրադարձություններին:

Պատմաբանն առանձին վեճ ունի մտավորականների հետ, քանի որ, ըստ նրա, այդ խավը պետք է հասարակությանը բացատրի իշխանության սխալները և հեռու պահի որոշում ընդունողներին անհաշվենկատ քայլերից: Երբ մտավորականությունը նպաստում է նման քայլերին, դրանով, Աշոտ Սարգսյանի պնդմամբ, դառնում է հանցակից:

Նա պարզաբանում է, որ հայկական ազգայնականությունը («հայդատականության» տեսքով) կարևոր նշանակություն ուներ պետականության բացակայության պարագայում, անգամ նպաստում էր պետության առաջացմանը: Բայց պետականության պայմաններում ազգայնականությունը պետք է մղվի լուսանցք, իսկ երբ այն դառնում է պետական քաղաքականության հիմք, դա անխուսափելիորեն բերում է աղետի:

Հաղորդման հյուրը վստահ է, որ երբ պետության ղեկավարները կանգնած են ծանր ընտրության, արտաքին քաղաքական ոլորտում ցավագին որոշումների ընդունման անհրաժեշտության առաջ, ավելորդ միջամտությունը կարող է խանգարել և վատթարացնել վիճակը: Ըստ պատմաբանի՝ հիմա, հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան խիստ սրված հարաբերությունները, անհրաժեշտ է դրսևորել առավելագույն զգուշավորություն:

Մանրամասները՝ տեսանյութում: