Ընդդիմադիրների երթին միացած մտավորականները պետք է դատապարտեն ատելության խոսքն ու բռնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

«Փողոցային պայքարի ելած ընդդիմությունը խորհրդարանական ընդդիմություն է և ունի իր ուզած հարցերը խորհրդարանում բարձրացնելու բոլոր լծակները: Դիմում եմ նրանց`եթե պահանջում եք Փաշինյանի հրաժարականը, խնդրե´մ, խորհրդարանը ձեր ձեռքի տակ է: Փողոցային պայքարի է ելնում այն ընդդիմությունը, որը խորհրդարանում խնդիրներ բարձրացնելու հնարավորություն չունի: Իրենք կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել նաև հրաժարականներ տալով, մանդատներ վայր դնելով, ոչ թե փողոց փակելով»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Նա անդրադառնում է նաև ընդդիմադիրների կողմից ժողովրդին ուղղված ատելության խոսքի դրսևորումներին, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերին.

«Ընդդիմադիրների երթին միացած մտավորականները պետք է դատապարտեն ատելության խոսքն ու բռնությունը, պետք է թույլ չտա, որ լարում տեղի ունենա մարդկանց միջև: Ժամանակին նույնքան անընդունելի էին Փաշինյանի` «ասֆալտին փռելու» մասին արտահայտությունները: Մյուս կողմից, ինձ համար զարմանալի է ոստիկանության պահվածքը. հանրության շրջանում կտրուկ լարման ի հայտ գալու պատճառը հաճախ հենց ոստիկանությունն է»:

Անահիտ Թարխանյանը խոսում է նաև հանրության շրջանում տիրող տրամադրություններից, սեփական մտորումներից.

«2018-ից հանրության մի ստվար զանգված հիասթափությունների փուլերով է անցնում, մարդկանցից շատերը մտածեցին, որ ժողովրդավարական ուժ է եկել իշխանության, բայց նրանց ակնկալիքները չարդարացան: Հայ ժողովուրդը 30 տարի շարունակ գրեթե տարի չի եղել, որ փողոց դուրս չգա և չպայքարի իր ապագայի համար: Մինչ օրս էլ դժվար է խորհրդային կարգերի փլուզումից հետո պոկվել Ռուսաստանից և դուրս գալ ազգային ճանապարհի վրա»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան