Բերման ենթարկվածներին բանակ կտանե՞ն. Անդրանիկ Քոչարյանի աղմկոտ առաջարկի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Ընդդիմության ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին սահման պետք է ուղարկել․ այսպիսի արտառոց առաջարկով էր հանդես եկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Առաջարկի շուրջ հանձնաժողովում երեկ անգամ քննարկում էր հրավիրվել։ Պատգամավորի համոզմամբ՝ բերման ենթարկվողներից շատերը եռամսյա հավաքներից և զինծառայությունից խուսափածներ են: 

Քոչարյանը նախ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա արդեն հանձնաժողովի նիստին դիմեց Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը, հորդորելով հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ գերատեսչությունը լավ կօգտագործի, այսպես ասած, «լավ պատրաստված, պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»։ Պարզվեց՝ ոստիկանությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։

Խնդրահարույց հանձնարականը, սակայն, մեծ դժգոհություն առաջացրեց քաղհասարակության շրջանում։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, նշեց՝ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։

«Անձի նույանականցման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը՝ իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց (լուսանկարվելուց), ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն Անդրանիկ Քոչարյանի կողմից Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ուղղված հանձնարարականը ծիծաղելի որակեց, իսկ նրա գործընկեր Աննա Գրիգորյանը պնդեց, թե իրենց շարքերում դասալիքներ չկան։

Խնդրի առնչությամբ իրավապաշտպանները ևս ահազանգեցին. անթույլատրելի ու դատապարտելի է զինված ուժերը դիտարկել որպես պատժիչ կառույց, կարծիք էր հայտնել Արթուր Սաքունցը։

Մանրամասներ՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան