Նախագահական կառավարման դեպքում կարող է առճակատում լինել գործադիրի ու օրենսդիրի միջև․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ընթանում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստը:

«Մեր մոտեցումը հստակ է՝ կողմնակից ենք խորհրդարանական կառավարման ձևին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը բավականին, չէի ուզի ասել կիսապատերազմական վիճակում է, բայց ճգնաժամի հակված վիճակում է։ Այսինքն՝ մի վիճակում ենք, որում պարբերաբար կարող են լինել տարբեր տեսակի ճգնաժամեր»,-ՀՀ կառավարման համակարգն առաջնահերթ քննարկման առարկա դարձնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ո՞րն է հիմնական տարբերությունը խորհրդարանական կառավարման և նախագահական-կիսանախագահական կառավարման ձևերի։ Դա այն է, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը։ Գործադիրի ղեկավարը խորհրդարանական կառավարման թևում վարչապետն է, որն ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ նախագահականում-կիսանախագահականում՝ նախագահը, որն ընտրվում  է առանձին ընտրություններում։ Այսինքն, նա կարող է լինել այլ քաղաքական ուժից, ոչ թե խորհրդարանի մեծամասնական ուժից։ Նախահագական-կիսանախագահական մոդելում կա ռիսկ, որ գործադիր իշխանության ղեկավարը և խորհրդարանի մեծամասնությունը լինեն տարբեր քաղաքական ուժերից, ու, ըստ այդմ, որոշակի իրավիճակներում գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև առաջանա առճակատում, կոնֆլիկտ»,- նշեց Իոաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ մեր նման երկրում այդպիսի առճակատումը կարող է բավականին թանկ արժենալ․«Մի տարի առաջ մենք լուրջ քաղաքական ճգնաժամը վերապրեցինք բարեհաջող, բայց այդ ճգնաժամը գուցե և չկարողանայինք վերապրել, եթե այն զուգորդվեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների առճակատմամբ։ Սա է հիմնական, բայց ոչ միակ պատճառը, թե ինչու ենք մենք կողմ խորհրդարանական կառավարման ձևին»։

Մանրամասները՝ տեսանյութում: