Պատգամավորները կրկին նիստերի դահլիճ կմտնեն անվտանգության համակարգի միջով
Քաղաքականություն
01.05.2018 | 10:58Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ կմտնեն անվտանգության համակարգի միջով:
Ազգային ժողովում զգուշավորությունը թերևս պայմանավորված է ապրիլի 11-ի նախադեպով, երբ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանի դահլիճում գունավոր ճայթուկներ վառեցին՝ կոչ անելով քաղաքացիներին գնալ Ազատության հրապարակում և միասին վառել «ազատության ջահը»: