Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխները գնում են Թուրքիա՝ ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու համար

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ռուս օլիգարխները, որոնք արևմտյան երկրների կառավարությունների կողմից պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների պատճառով, գնում են Թուրքիա, որպեսզի երկրում ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանան։ Այս մասին գրում է Forbes-ը, որին հրապարակումը մեջբերում է «Ահվալ» գործակալությունը։

Ռուս միլիարդատերերը թուրքական շուկա են մտնում խոշոր ներդրումների համար, որոնք կարող են շահույթ ապահովել, ինչպես նաև՝ թուրքական անձնագիր, լրատվամիջոցին ասել է Ստամբուլում անշարժ գույքի գործակալ Շերիֆ Նադի Վարլին։ Ռուս օլիգարխները նաև ձգտում են ներդրումներ կատարել թուրքական անշարժ գույքի շուկայում։

«Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր սկսեցինք տեսնել պահանջարկի զգալի աճ ռուս գնորդների կողմից»,- Forbes-ին ասել է Ստամբուլի էլիտար անշարժ գույքի ոլորտում գործող Space ընկերության հաղորդակցության մենեջեր Զեյնեփ Ֆիրաթօղլուն:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ ռուս գնորդներին վաճառքը փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 96 տոկոսով։ Աճը շարունակվել է մարտին, երբ օտարերկրացիները 21 տոկոսով ավելի շատ տներ են գնել, քան փետրվարին։

Չնայած Թուրքիան ռուսական ներխուժման ընթացքում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի կիրառել։ Հակառակը, Թուրքիան թույլ է տվել ռուս միլիարդատերերին, այդ թվում՝ «Չելսի» ՖԱ-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչին, իրենց շքեղ զբոսանավերը կայանել երկրի նավահանգիստներում, և մյուսներին ևս հրավիրում է ներդրումների։

Ռուս օլիգարխներին պատկանող առնվազն ութ զբոսանավ, որոնց թվում են Աբրամովիչի «The Eclipse»-ը և «My Solaris»-ը, ներկայում խարսխված են Թուրքիայում կամ վերջերս են մեկնել։ Նշվում է, որ նրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,1 մլրդ դոլար։

«Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները ստիպեցին միլիարդատերերին այլընտրանքային ներդրումային շուկաներ փնտրել։ Թուրքիան աչքի ընկավ որպես կենսունակ տարբերակ՝ իր աշխարհագրական դիրքով, առաջադեմ շուկաներով և բանկային համակարգով, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չեզոք դիրքորոշմամբ»,- ասել է Ֆիրաթօղլուն։

Ըստ լրատվամիջոցի՝ ռուսների կողմից Թուրքիային ընտրելու հիմնական պատճառներից մեկը նրա՝ «Քաղաքացիություն ներդրումների դիմաց ծրագիրն» է։ Ծրագիրը տրամադրում է անձնագիր այն օտարերկրացիներին, որոնք ներդնում են կատարում առնվազն 250,000 դոլար անշարժ գույքում կամ 500,000 դոլար՝ պետական պարտատոմսերում, ընկերություններում, ներդրումային հիմնադրամներում ու տեղական բանկային հաշիվներում։

Ծովափնյա քաղաքները, ինչպիսիք են Բոդրումը, Ֆեթհիեն և Մարմարիսը, ամենանախընտրելի ուղղություններն են ռուս միլիարդատերերի համար, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել թուրքական անշարժ գույքի ոլորտում։ Բացի այդ ոլորտում ներդրումներից՝ ռուսները նաև Թուրքիայում ընկերություններ են բացում։ Մարտին ռեկորդային թվով ընկերություն է բացվել Թուրքիայում ռուսների կողմից։
«Կարճաժամկետ հեռանկարում մենք ակնկալում ենք, որ ռուս անհատները Թուրքիայի քաղաքացիություն կստանան՝ գնելով սեփականություն Թուրքիայում, որպեսզի այլընտրանք ունենան իրենց ունեցած ռուսական անձնագրին»,- ասել է Ֆիրաթօղլուն։
Նա, սակայն, նշել է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են ակնկալել, որ միլիարդատեր ռուսները կտեղափոխեն իրենց բիզնեսն ու հարստությունը Ստամբուլ, նրանց ընտանիքներն էլ կապրեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ եվրոպական որևէ երկրում։
Էմմա Չոբանյան