ԱՄՆ Կոնգրեսն ազդակներ է հղում, որ ուկրաինական իրավիճակից կախված՝ բաց է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում․ Defense News

Լուրեր

20.12.2025 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
Բոլորը

Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման պատճառով ԱՄՆն Անկարային հեռացրեց F-35 կործանիչների ծրագրից, սակայն Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային, հատկապես՝ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտահանման և Ռուսաստանի հետ դիվանագիտության միջոցով, Անկարային հնարավորություն են ընձեռել մեղմել իր արատավոր հեղինակությունը Կոնգրեսում։ Այս մասին գրում է DefenseNewsը։ 

Լրատվամիջոցը նշում է, որ եթե Թուրքիան ճիշտ խաղա իր խաղաքարտերով, ՆԱՏՕ-ի դաշնակիցը կարող է համոզել Կոնգրեսին՝ թույլատրել մոտ 6 միլիարդ դոլարով գնել 40 Block 70 F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման սարքեր արդեն իսկ ունեցած կործանիչների համար։

Մի քանի առանցքային օրենսդիրներ, որոնք իրենց դերն են ունեցել Թուրքիային F-35-ի ծրագրից հեռացնելու հարցում, զգուշորեն հայտնել են Defense News-ին, որ իրենք կարող են հակված լինել Անկարային թույլ տալ գնել F-16-ներ այն բանից հետո, երբ Բայդենի վարչակազմն առաջարկել է, որ նման վաճառքը կարող է ծառայել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի անվտանգային շահերին։

Կոնգրեսը զգալի ուժ ունի զենքի հնարավոր վաճառքն արգելափակելու հարցում, և օրենսդիրները պարզաբանել են, որ F-16-ի փոխանցումը պայմանավորված կլինի նրանով, թե Թուրքիան կշարունակի՞ աջակցել Ուկրաինային, նույնիսկ երբ նա փորձում է բարդ հավասարակշռություն հաստատել թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում և մի շարք այլ տարածաշրջանային վեճերում։

«Մենք պետք է խոսենք և աշխատենք Թուրքիայի և մյուսների հետ, որոնք աշխատում են մեզ հետ ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք ճիշտ ուղղությամբ որոշ շարժումներ են արել։ Այլ հարցեր էլ կան, որ մենք դեռ պետք է աշխատենք Թուրքիայի հետ, որոշ խնդիրներ դեռ նյարդայնացնում են»,- ասել է Ներկայացուցիչների պալատից Գրեգորի Միքսը։

Մյուս դեմոկրատներն ու հանրապետականները, որոնք պայքարում էին, որ Թուրքիան օրենսդրորեն դուրս գա ծրագրից, նույնպես ազդարարել են, որ իրենք չեն օգտագործի իրենց ուժը՝ արգելափակելու F-16-ների հնարավոր վաճառքը:

«Ես խոսել եմ դրանում ներգրավված մի քանի կողմերի հետ։ Թուրքերը նշանակալի փաստարկներ են ներկայացրել՝ ինչու են անհրաժեշտ F-16-ները»,- ասել է սենատոր Ջեյմս Ռիշը։

Նա նշել է, որ F-16-ներն «այլ դեպք են»՝ տարբերվում են F-35-ից։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մայք Մաքքոլի գրասենյակը Defense News-ին ասել է. «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կշարունակի կանգնել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին, որոնք կանգնած են Ուկրաինային աջակցելու հարցում, երբ նա պաշտպանում է իր հայրենիքը։ Պատերազմն Ուկրաինայում ավարտված չէ։ Մենք ակնկալում ենք, որ եթե վարչակազմը դիմի Կոնգրեսի թույլտվությանն այս վաճառքի համար, Թուրքիան դեռևս կառուցողական դեր կխաղա հակամարտությունում, բայց նաև կանդրադառնա գլոբալ այլ հակամարտություններում Թուրքիայի դերի վերաբերյալ մտահոգություններին»։

Լրատվամիջոցը գրում է, որ Էներգետիկայի և առևտրի կոմիտեն, որի նախագահն է Ֆրենկ Փալոնը, իրավասություն չունի զենքի վաճառքի հարցում: Բայց Փալոնի հայրենի Նյու Ջերսի նահանգի ավագ սենատոր, դեմոկրատ Բոբ Մենենդեսը ի զորու է միակողմանիորեն արգելափակել F-16-ների վաճառքը՝ հաշվի առնելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կարգավիճակը:

«Ինչ-որ պահի մենք պետք է որոշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, որից մենք ինչ-որ բան ակնկալո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այն գործում է այնպիսի ձևերով, որոնք հակասում են մեր շահերին։ Կարծում եմ, որ վարչակազմը պետք է դադարի տեսնել, թե ինչպիսին մենք կցանկանայինք, որ լիներ Թուրքիան, և գիտակցի, որ Թուրքիան գտնվում է Էրդողանի իշխանության տակ»,- ասել է Մենենդեսը։

Էմմա Չոբանյան