Գյումրու քաղաքապետը մեկնել է Ֆրանսիա

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում մեկ շաբաթով մեկնել է Ֆրանսիա։ Գյումրու համայնքապետարանից նրան որևէ մեկը չի ուղեկցում։

Այս մասին տեղեկացանք քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանից։
«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը Գյումրիում և Վանաձորում իրականացվելու է Լեհաստանի Պիլա քաղաքի հետ փորձի փոխանակման միջոցով։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի երկու խոշոր քաղաքների կայուն կառավարմանը, նպաստել համայնքային ծառայություններին ու քաղաքաշինական ոլորտին առնչվող փաստաթղթերի մշակմանը, դրանք դարձնել Եվրամիության չափանիշներին համապատասխան։

Այս ծրագրով նախատեսված է նաև մաքուր շրջակա միջավայր ստեղծել, աջակցել Գյումրիում և Վանաձորում «կանաչ» հանրային տրանսպորտի ներդրմանը և պլաստիկ թափոնների վերամշակմանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրիում այս ծրագրի շրջանակում ձեռք է բերվելու 23 տեղանոց 5 էլեկտրական ավտոբուս, որոնք հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց․ կունենան թեքահարթակներ, նստելու հարմարանքներ։ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պատասխանատուների տեղեկացմամբ, Եվրամիությունն այդ ծրագրի համար կհատկացնի 400-450 հազար եվրո։

Եվրամիության ծրագրով ձեռք կբերվի նաև նոր քարտային համակարգ, որով կաշխատեն էկոլոգիապես մաքուր նոր ավտոբուսները։

Արմիկ Մովսիսյան