Ո՞վ է բիզնեսի իրական շահառուն․ շուտով բոլոր իրավաբանական անձինք պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Բոլորը

Ո՞վ է որևէ բիզնեսի իրական շահառուն, ո՞վ է վերահսկում այն կամ շահույթ ստանում դրանից․ Հայաստանում գրանցված իրավաբանական ընկերությունները պարտավոր են բացահայտել իրենց իրական շահառուներին։ 2018 թվականից սա օրենքի պահանջ է, իսկ տեղեկությունները հասանելի են պետռեգիստրի կայքում։

Փողերի լվացման, կոռուպցիայի կանխարգելման ու հարկերից խուսափելու դեմ արդյունավետ պայքարի համար Կառավարությանը նման առաջարկ էր ներկայացրել քաղհասարակությունը, այդ թվում՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Առաջարկն ընդունվեց ու ներառվեց Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրում։

Առաջին փուլով հանքարդյունաբերության, իսկ 2-րդ փուլով՝ հայտարարագրերի ներկայացումը պարտադիր դարձավ հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում գործունեություն ծավալող և տեսալսողական մեդիա ծառայություն իրականացնող իրավաբանական անձանց, 3-րդ փուլով՝ նաև Հայաստանում գրանցված բոլոր իրավաբանական անձանց համար՝ բացառությամբ ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների։ Վերջին՝ 4-րդ փուլով, որ մեկնարկելու է 2023 թվականի հունվարի 1-ից, հայտարարագրումը պարտադիր կդառնա նաև նրանց համար։ Այսինքն, ցանկացած ընկերություն, որ կգրանցվի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, պարտավոր կլինի 40 օրվա ընթացքում ներկայացնել իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր։

2022 թվականի ընթացքում արդեն ստացվել և գրանցվել է 1279 հայտարարագիր, 2021-ին ներկայացվել է 333 հայտարարագիր։ Սահմանված ժամկետում ու նախազգուշացումից հետո հայտարարագիր չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 30-100․000 դրամի չափով։ Առայժմ տուգանքի նշանակման դեպքեր չեն եղել, բայց կան հարուցված վարչական վարույթներ։ Այս տարի հարուցվել է 1118 վարչական վարույթ։ Դրանցից 300-ն արդեն կարճվել է՝ հայտարարագիրը ներկայացնելու հիմքով։ Նախազգուշացումից հետո շարունակում է մեծանալ հայտարարագրեր ներկայացնողների ու կարճվող վարույթների թիվը։

Բաց կառավարման գործընկերության հանձնառությունների շրջանակում նաև բարեփոխումներ կիրականացվեն աշխատանքային իրավունքի ոլորտում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես հանձնառություն առաջարկել է Հայաստանում ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային հարթակ՝ բարձրացնելով վերահսկելիությունը Հայաստանում աշխատանքային իրավունքի նկատմամբ։

Եթե աշխատողը չունի պայմանագրի օրինակը, չի տիրապետում իրավակարգավորումներին, չգիտի, թե ինչպիսի սոցիալական երաշխիքներով է օժտված, չի էլ կարող պաշտպանել իր աշխատանքային իրավունքները։ Բացի այդ, պայմանագիր չի տրամադրվում նաև աշխատանքային գործունեությունը հարկային դաշտում չգրանցելու, փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափով գրանցելու համար։ Նոր ներդրվող համակարգը կնպաստի խախտումների նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողությանը։

2023-ի հուլիսից պետական, իսկ 2025-ից՝ արդեն ոչ պետական հատվածը պետք է անցում կատարի աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի։

Տեսչական մարմինը 2020 թվականին ստացել է աշխատանքային իրավունքների խախտման մասին 93 դիմում-բողոք, 2021-ին՝ 277, իսկ այս տարվա առաջին 4 ամիսներին՝ արդեն 133-ը։ Հարուցված վարչական վարույթն իրականացվում է 30-օրյա ժամկետում։ Այդ ընթացքում տրվում է նախազգուշացում և, իրավավախախտումը չվերացնելու դեպքում, նշանակվում է տուգանք՝ նվազագույնը 50․000 դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան