Փաշինյանի դիմակով ակտիվիստներին ոստիկանները բերման ենթարկեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.05.2022 | 12:39Ընդդիմությունը շարունակում է անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում։
Ոստիկանությունը բերման է ենթարկում Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ ակտիվիստների, որոնք Նիկոլ Փաշինյանի դիմակով են և «դուխով» գրությամբ գլխարկներ են կրում:
«Ակցիայի ուղերձը հետևյալն է՝ ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով՝ և հիմա ձերբակալում է «Նիկոլ Փաշինյաններին»:
Մանրամասները՝ տեսանյութում։