Թալանչիները ոտքի են կանգնել․ օրինական դաշտում լուրջ անելիքներ ունենք․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.04.2026 | 23:28
Կրեմլը վերանայում է ինտերնետի սահմանափակումների նկատմամբ մոտեցումը՝ վախենալով Պուտինի վարկանիշի անկումից․ Bloomberg
14.04.2026 | 23:13
ԱՄՆ-ում ձերբակալում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին․ հինգ անձ սպասում է արտաքսման
14.04.2026 | 23:01
Հայաստանը և Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
14.04.2026 | 22:51
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով
14.04.2026 | 22:33
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը․ ՊՆ
14.04.2026 | 22:12
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը թուլացել է, ՀՆԱ-ն՝ նվազել
14.04.2026 | 21:59
Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը դատապարտվել է ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար
14.04.2026 | 21:45
Մերժում՝ առանց բացատրության. ինչու է ՀԱՀ-ը թերի պատասխաններ տալիս դիմորդին
14.04.2026 | 21:39
ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է
14.04.2026 | 21:35
Էրդողանը շնորհավորել է Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. Ալիևը դեռ լռում է 
14.04.2026 | 21:20
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը․ ՔԿ
14.04.2026 | 21:12
Սաուդյան Արաբիան պահանջում է, որ ԱՄՆ-ը վերադառնա Իրանի հետ բանակցություններին՝ վախենալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումից. WSJ
14.04.2026 | 21:00
Դեմ ենք բոլորին․ նախկինները կողմ են՝ ՀՀ-ն ռուսական գաղութ մնա, ներկաները համաձայն են նաև Թուրքիայից և Ադրբեջանից կախմանը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 20:48
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում
14.04.2026 | 20:40
Գալուզինը Բաքվում է. Բայրամովի հետ անվտանգության և տնտեսական հարցեր է քննարկել
Բոլորը

«Մենք շատ կարևոր հարց ենք քննարկում այսօր և կարելի է՝ կարծում եմ՝ նյութը բաժանել երկու մասի: Առաջինը վերաբերում է նրան, որ, իրոք, մեր դատախազական համակարգում ընդգրկված իրավաբանները ծանր և ծավալուն աշխատանք են կատարել և կատարում: Դատախազությունն անկախ սահմանադրական մարմին է, և մեր խնդիրն է, ծանոթանալով կատարված աշխատանքին՝ հետևություններ անել, թե էլ ինչ անելիքներ ունենք»,- ՀՀ դատախազության 2021 թվականի գործունեության մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ չի կարելի այդ նյութը քննարկել՝ առանց իրականությունը հաշվի առնելու:

«Իրականություն ասելով՝ ես նկատի չունեմ միայն այսօրվա օրը, այլև մեր ընթացիկ ճանապարհը՝ անցած 30 տարիների, և այն, թե պետական ինչ համակարգ ենք ձևավորում, հասարակական ինչ հարաբերություններ ենք ձևավորում այն իմաստով, որ մեր քաղաքացին իրեն զգա ազատ, վստահ լինի, որ համերաշխ մթնոլորտում է ապրում, իշխանությունն ու պետությունը համոզված լինեն՝ իրենք ուժեղ են:

98 թվականի պալատական հեղաշրջումից հետո այս ընթացքից մեր հասարակությունը, պետությունը շեղվեց: Ահա, 1998 թվականին իշխանությունը, ըստ էության զավթած մարդիկ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ուժեղ պետության և ուժեղ իշխանության տեսլականը պատկերացրին հասարակությանը ենթարկեցնելու սկզբունքով դառնալ ուժեղ: Դա տարածված դեպք է պատմության մեջ, երբ իշխանությունը փորձում է ռեպրեսիվ ապարատով մարդուն զրկել ազատություններից, հասարակությանը՝ համերաշխություն հաստատելու հնարավորությունից՝ ստեղծելով ազդեցության ոլորտներ, քրեածին տարրեր, և կառավարել երկիրը, որից պատրանք է առաջանում, թե երկիրը ուժեղ ձեռք է կառավարում»,- ասաց պատգամավորը:

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց՝ 2018-ին հասարակությունը մերժել է համերաշխ ապրելու հնարավորությունից զրկելու վարքագիծը, մարդը մերժել է իրեն ազատություններից զրկելու վարքագիծը, և երկրում հաստատվել է օրինական իշխանություն:

«Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը սկսեցին լուծվել, բայց ակնհայտորեն նոր իշխանությունը, որն օրինական էր և դա ապացուցեց երկու անգամ, ընտրեց այլ ճանապարհ՝ ապահովել մարդու ազատությունները, երաշխավորել հասարակության համերաշխությունը և դառնալ այլ տիպի ուժեղ իշխանություն, որի հենարանը ոչ թե ուժային կառույցներն են ու ռեպրեսիվ ապարատը, այլ՝ հասարակությունը:

Մենք հենվելու ենք հասարակության վրա: Մեր օրինականության ուժի աղբյուրը պիտի լինի մեր ժողովուրդը»,- հավելեց պատգամավորը:

Վիգեն Խաչատրյանը ընդգծեց՝ դատախազությունը այդտեղ անելիք ունի և այդ անելիքը ճիշտ է ընտրել:

«Ընթացքը ճիշտ է, հրաժարվել ենք ցուցումներ տալ դատախազությանը, դատարաններին: Սխալ է դա, հո չե՞նք անելու:

Նրանք, ովքեր ժամանակին ցուցումներ են տվել, ովքեր ռեպրեսիվ ապարատն օգտագործել են հասարակությանը ճնշելու համար, այսօր ոգևորված ոտքի են բարձրացել: Մենք չունենք ընդդմություն, ունենք ռևանշիստներ, որոնք լկտիացել են, որովհետև իրենց սպասարկող որոշ ուժային կառույցներ դեռևս շարունակում են սպասարկել նրանց… Անօրինական հարստություն ձեռք բերած որոշ ճարպիկներ փորձում են վերականգնել նախկին դրվածքը, գործարար աշխարհին սպասարկող մարդկանց մեքենաները փողոցներ են փակում…

Մենք այսօր պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքին՝ չենթարկեցնել հասարակությանը, չճնշել այն մարդկանց, որոնք դժգհոհ են մեր աշխատանքից»,- նշեց Խաչատրյանը:

Վիգեն Խաչատրյանը նաև նկատեց. «Տեղի է ունենում թալանը պաշտպանելու շարժում, թալանչիները ոտքի են կանգնել… Օրինական դաշտում լուրջ անելիքներ ունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: