Քաղաքացիները դիմում-պահանջագիր են փոխանցել մեզ․ ՔՊ-ական պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե քիչ առաջ բազմաթիվ քաղաքացիներ իրենց են փոխանցել դիմում-պահանջագիր և խնդրել ընթերցել։

«Քաղաքացիները ցանկանում են իմանալ՝ դեռ որքա՞ն են վճարելու այն պատգամավորներին, որոնք կոչված են ծառայել պետությանն ու ժողովրդին, բայց պարբերաբար բացակայում են, խուսափում կառավարության հետ հարցուպատասխանից:

Պահանջագրում նաև նշված է, որ մեր երկրում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27՝ մինչև վերջ չբացահայտված ահաբեկչություն, և այս պահին ԱԺ երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարներն այդ ժամանակ եղել են ղեկավար պաշտոնների, հիմա նրանց ղեկավարած ուժերի ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանը և Տիգրան Աբրահամյանը խոսում են, որ ունեն «մեկ կրակոցի հնարավորություն»՝ կոնկրետ ուղղությամբ, այն ուղղված է Նիկոլ Փաշինյանին, այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքացիներն ունեն խիստ անհանգստություն՝ նոր հոկտեմբերի 27-ի հրահրման կրկնության հետ կապված»,- նշեց պատգամավորը:

Կիրակոսյանի խոսքով՝ երրորդ պահանջով էլ ասվում է՝ Իշխան Սաղաթելյանը հնարավորինս պարզ պետք է մեկնաբանի, թե ինչ է նշանակում «ՀՀ-ում շարունակվում է Արցախի դրոշի հաղթարշավը»։

Պատգամավորի հավաստմամբ՝ պահանջագրի հեղինակները նաև հետաքրքրվել են՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակելո՞ւ է «մաշեցնելու ենք մինչև քոքը» արտահայտությունը․ նրանք դա «քայքայիչ» են որակել և կարծում են, որ ասվածն ԱԱԾ-ի տիրույթում պետք է լինի։

Մանրամասները՝ տեսանյութում: