Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի արձանագրվել
Մայիսի 3-ին հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի արձանագրվել: Կատարվել է 1745 թեստավորում, առողջացել՝ 16 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 019-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 549 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Ընդհանուր կատարվել է 3 057 702 թեստավորում։