Դուք ապացուցեցիք՝ իշխանության արտաքին քաղաքականությունը բխում էր Հայաստանի շահերից. Շարմազանովը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-Նիկոլ Փաշինյան բանակցությունների ժամանակ հարց ուղղեց․ ««Ելք» խմբակցությունը տարիներ շարունակ քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ, Դուք և Ձեր խմբակցությունը քննադատել եք մեզ ԵՏՄ անդամակցման համար, ավելին՝ ոչ միայն քննադատել եք, այլ նաև նախաձեռնել ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ և համարել եք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության սխալներից մեկն է։ Դուք վերջին շրջանում, թե՛ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, թե՛ պառլամենտում հայտարարել եք, որ վարչապետ դառնալու դեպքում ԵՏՄ-ից դուրս չեք գալու։ Հիմա ուզում եմ, որպես հասարակ քաղաքացի հարց տալ՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությո՞ւնը, որ ԵՏՄ-ից պետք է դուրս գանք, թե՞ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ԵՏՄ-ից չպետք է դուրս գանք»։

Փաշինյանը պատասխանեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ այն, որ ինքը դեմ է քվեարկել ԵՏՄ-ին անդամակցելուն, բայց, այնուամենայնիվ Հայաստանը ԵՏՄ անդամ է և որպես պետական գործիչ պետք է հաշվի նստել իրողության հետ․ «Արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը կարող են շատ վտանգավոր լինել երկրի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։