Հյուրանո՞ց, թե՞ բժշկական կենտրոն․ ներդրումային ծրագրեր՝ Գյումրու «Ճերմակ հիվանդանոցի» շենքի համար

Լուրեր

29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու «Ճերմակ հիվանդանոց» շենքը, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում, ներդրումներ կատարելու նպատակով տրվելու է վարձակալության։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի հետ լրացել է վարձակալության պայմանագրի ժամկետը, որը կնքվել էր դեռևս Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրերին։ Շենքն այժմ ազատ է, նոր ներդրողներ են փնտրում, հետաքրքրությունն էլ բավական մեծ է։
Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն տեղեկացրեց, քանի որ պատմական կառույցի հանդեպ մեծ հետաքրքություն կա, ստիպված են եղել հանրային լսումներ կազմակերպել ու ըստ այդմ՝ վարձակալության հանձնել։

Հանրային բաց լսումը տեղի կունենա մայիսի 17-ին։ Գյումրու համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշված է, որ այն «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Շիրակացու փողոց N 162 հասցեի շենքը («Ճերմակ հիվանդանոց») վարձակալության տրամադրելու և շենքի շահագործման նպատակով ներկայացված ծրագրերը քննարկելու վերաբերյալ է»։

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված են ծրագրերը, ներդրողներից երկուսը մտադիր են շենքը ծառայեցնելու որպես բժշկական հաստատություն, սակայն կա նաև ցանկություն այն հյուրանոցառեստորանային համալիրի վերածելու։

Հյուրանոցառեստորանային համալիրի մասին ծրագիրը ներկայացնողը գործարար Արա Սարոյանն է։ Նա իր ծրագրում նշում է, որ պատրաստ է «Կումայրի» արգելոցի մի մասնիկը հանդիսացող շենքը վերանորոգել՝ պահպանելով քաղաքին հատուկ ոճը և շենքի ճարտարապետական տեսքը։

«Գյումրի քաղաքի տնտեսության հիմնական բնութագրիչներն են արդյունաբերությունը, առևտուրը, մշակույթը, տեղեկատվական տեխնոլոգիաները և զբոսաշրջությունը։

Հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների ոլորտը այն սպասարկման ոլորտներից է, որը զարգանում է արագ տեմպերով։ Միևնույն ժամանակ Գյումրի քաղաքում եղած հյուրանոցերի քանակը չի բավականացնում՝ վերջին տարիներին քաղաքում իրականացվող բազմաթիվ միջոցառումների շրջանականերում ժամանող զբոսաշրջիկների համար, այս իսկ պատճառով հյուրանոցը կարող է լրացնել շուկայում առկա տեղը՝ մարքեթինգային ակտիվ քաղաքականության իրականացման շնորհիվ»,-գրված է ծրագրում։

Հյուրանողը կարող է ունենալ շուրջ 30 աշխատող, որոնցից 4-ը կզբաղվեն վարչական աշխատանքով, իսկ մնացածը կլինեն սպասարկման ոլորտում։

Ներդրում անելու ցանկություն ունեցողներից մեկը ԱՄՆ-ից է, Կալիֆորնիայում գրանցված «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերությունն է, որը ցանկություն ունի երկարաժամկետ վարձակալել, որպես հիվանդանոց վերանորոգել, հագեցնել արդի բժշկական սարքավորումներով և միջազգային լավագույն մասնագետների հրավիրել աշխատանքի։

Վարձակալելու ցանկություն ունեցողներից մեկն էլ «Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնն» է, որը պատրաստվում է Գյումրիում ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն հիմնել։

«Ընկերությունը ենթավարձակալության իրավունքով 2020 թվականի մարտ ամսից տեղակայված է եղել շենքի առաջին հարկում, որտեղ էլ իրականացվել են մեծածավալ շինարարական և կապիտալ վերանորոգման աշխատանքներ, մոտ 300 քառ․մ․ տարածքի վրա ստեղծվել են ենթակառուցվածքներ՝ ընդունարան, վիրակապարան, վիրահատարան, ախտահանման սենյակ, վարչատնտեսական մաս, հարմարավետ հիվանդասենյակներ, սանհանգույցներ և այլն։
Շենքի այդ հատվածում ընկերության կողմից կատարված ներդրումները 2020-2021 թթ. ընթացքում կազմել են 49,6 մլն ՀՀ դրամ»,-գրված է այս ընկերության ծրագրում։

Նրանք նաև ներկայացրել են լուսանկարներ, թե վերանորոգման ինչ աշխատանքներ են կատարել։
Ծրագրում նշված է նաև, որ ներդրումները հիմնականում կատարվել են ընկերության բաժնետերերի՝ Դավիթ Առաքելյանի և Աշոտ Կուրղինյանի անձնական միջոցներով։

Արմիկ Մովսիսյան