Իրավապահները կարող են բացահայտել օֆշոր-սխեմաները, և դա դաս է կեղծ տվյալներ ներկայացնողների համար․ Հովհաննես Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
Բոլորը

Բիզնեսի իրական շահառուների բացահայտման համակարգում առանձնահատուկ տեղ է տրված հանքարդյունաբերության ոլորտին, այս ոլորտի վերահսկողությունն էլ վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Factor TV-ի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ ծրագրի շրջանակում այսօր զրուցել ենք ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ։

-Պարո՛ն Հարությունյան, հատկապես մետաղական հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա իրական շահառուների բացահայտման համակարգում։ Ինչո՞ւ է այս տարբերությունը դրված առհասարակ։

-Պետք է ասեմ, որ մետաղների գներն ընդհանրապես աճում են միջազգային շուկայում, և քանի գնում է, մետաղների նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է։ Բայց Ձեր նշած հետաքրքրությունը գալիս է մեծ կապիտալ ունենալուց։ Եվ, ընդհանրապես, Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետության սեփականությունն է հանդիսանում ընդերքը։

Բավական ժամանակ շատերին հայտնի չէր՝ ովքե՞ր են իրական սեփականատերերը։ Կային տարբեր մտքեր, տարբեր պատմություններ, և թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Հիմա արդեն Հայաստանը, մասնակցելով ԱՃԹՆ-ին, ունի պարտավորություն՝ այդ ողջ գործընթացը կազմակերպելու և ավելի թափանցիկ դարձնելու։

-Այսինքն՝ կոնկրետ մետաղականն առանձնացնելու նպատակն այն է, որ մեծ կապիտալ կա, մեծ գումարներ, և մեծ ուշադրությո՞ւն է տրվում։

-Իհարկե, բոլորի կողմից հատուկ ուշադրության է ենթակա, ինչպես նաև բնապահպանների կողմից է հատուկ ուշադրության ենթակա, որովհետև տեղի է ունենում հանքարդյունաբերության պրոցես՝ իր բոլոր հետևանքներով, դրա համար էլ բոլորի ուշադրության կենտրոնում է հանքարդյունաբերությունը։

-Դուք ասացիք, որ նախկինում կային խոսակցություններ, զրույցներ, թե որ հանքն ում է պատկանում։ Հիմա, երբ 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունենալու դեպքում պետք է սեփականատերերը բացահայտվեն, գործնականում հնարավո՞ր է լինում ապահովել, որ լրիվ թափանցիկություն լինի։

-Գործնականում՝ այո, հնարավոր է լինում։ Արդեն 2020 թվականից պարտադիր պայման է իրական սեփականատերերի մասին հրապարակումներն ապահովելը։ Այդ պահանջը սահմանվեց նաև օրենսդրությամբ։ Եվ դրա ամբողջ հետևանքները կզգան այն կազմակերպությունները, որոնք կփորձեն թաքցնել իրական սեփականատերերի անձը։

Անպայման չէ, որ իրական սեփականատերերի չբացահայտված լինելը կապված լինի անօրինականությունների հետ, բայց բացահայտումը մեզ կօգնի խուսափել այնպիսի ռիսկերից, որոնցից են կոռուպցիոն գործարքները կամ քաղաքական ազդեցություններն ու նման տեսակի այլ ռիսկերը։

Իրական շահառուների տվյալներից կարող են օգտվել հետաքննող լրագրողները, և մեր զրուցակիցներից հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանն ասում էր, որ եթե սեփականատերերի շղթայում կան օֆշորային ընկերություններ, ապա դա արդեն իսկ կասկածի տեղիք պետք է տա։ Արդյո՞ք կիսում եք այդ տեսակետը։

-Մեր հիմնական աշխատանքը նրանում է, որ կարողանանք այդ իրավաբանական անձանց շղթայից դուրս բերել այն իրական շահառուներին, իրական սեփականատեր մարդկանց, ովքեր հանդիսանում են այդ կազմակերպություններից իրական օգուտ ստացողները։

Իհարկե, շատ դեպքերում, միգուցե, դա խճճված, բարդ պրոցես է, բայց թե՛ մեր հետևողականության արդյունքում, թե՛ իրավապահ մարմինները վերջերս ապացուցեցին, որ անկախ նրանից, թե ինչ օֆշորային տարածքներում են գրանցված, ինչ հետքերով իրավաբանական անձինք են, դա հնարավոր է բացահայտել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանում գործող կազմակերպությունների համար այդ ամենը, այսպես ասած, դաս է հանդիսացել, և նման կեղծ տվյալներ կաշխատեն չներկայացնել, կամ եթե ներկայացրել են, շատ կարճ ժամանակում պետք է այդ թերությունները վերացնեն, որպեսզի իրավապահ մարմինների ուշադրության դեպքում չարժանանան իրավական ծանր հետևանքների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։