Միջգերատեսչական նիստ՝ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ
Քաղաքականություն
02.05.2022 | 16:51Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական նիստը. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Քննարկվել են ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին և այլ հարցերին։