Ուկրաինայի նավահանգիստներում միլիոնավոր տոննա հացահատիկ է արգելափակված․ ՄԱԿ

Լուրեր

12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
Բոլորը

Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված է գրեթե 4.5 միլիոն տոննա հացահատիկ։ ՌԴ-ի ռազմական գործողությունների ֆոնին փակ ծովային ուղիների պատճառով ապրանքը չի կարող արտահանվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մարտին Ֆրիկը, գրում է VOA-ն։

Մինչ պատերազմի սկիզբը Ուկրաինան աշխարհում ցորենի խոշորագույն արտահանողներից էր և եգիպտացորեն արտադրողներից մեկը։ Շատ երկրներ կախված են ուկրաինական ցորենի մատակարարումից, նշում է ՄԱԿ-ը։

«Քաղցը չպետք է զենք լինի»,- ասել է Ֆրիկը։

Նա կոչ է արել վերականգնել ուկրաինական պարենամթերքի մատակարարումներն այլ երկրներ՝ համաշխարհային պարենային ճգնաժամը մեղմելու համար։

Արևմտյան երկրները բազմիցս զգուշացրել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով մի շարք երկրներում հնարավոր պարենային ճգնաժամի և սովի մասին, քանի որ երկու պետություններն էլ հացահատիկի առաջատար արտահանողներն են: Մարտին ՄԱԿ-ը սննդամթերքի գների աճ է արձանագրել ավելի քան 12 տոկոսով։ Սա ռեկորդային է 1990 թվականից։

Պարենի գների աճն ու Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումների խափանումները սպառնալիքի տակ են դրել Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայի որոշ հատվածներում պարենային խնդիրները, որտեղ բնակչությունը մշտապես թերսնված է և միլիոնավոր մարդիկ գոյատևում են սուբսիդավորվող հացով ու էժան մակարոնեղենով:

Տաթև Ֆռանգյան