Հայտնի է՝ երբ Մխիթարյանը կկարողանա վերադառնալ խաղադաշտ
Calciomercato-ն գրել է Հենրիխ Մխիթարյանի՝ վնասվածքից ապաքինման ժամկետների մասին. փոխանցում է armsport-ը:
Հայ կիսապաշտպանը վնասվածք է ստացել Անգլիայում՝ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում «Լեսթերի» դեմ խաղում։
Բժշկական հետազոտությունը պարզել է, որ Հենրիխը մկանային վնասվածք է ստացել։ Վերականգնման մոտավոր ժամկետը երկու շաբաթ է։
Տեսականորեն հնարավոր է, որ նա կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին։ Եվրագավաթային վճռորոշ խաղը կկայանա մայիսի 25-ին։ Միաժամանակ, «Ռոմային» դեռ պետք է հաղթել «Լեսթերին» կիսաեզրափակչում: