ԵԱՀԿ-ն Երևանում «Բանակցային ոստիկանություն» թեմայով դասընթաց է անցկացնում

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացի շրջանակներում Ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց «Բանակցային ոստիկանություն» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացը։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ ԵԱՀԿ քարտուղարության կազմակերպած դասընթացը նախատեսված է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների համապատասխան ծառայողների համար։

Այն վարում են բանակցային ոստիկանության ոլորտում տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունեցող՝ Շվեդիայից ժամանած ԵԱՀԿ փորձագետներ Տանյա Վիկլունդը և Կարլ Յոհան Ահլստրոմը։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչ Մոնա Նորդբերգը։

Կարևորելով բանակցային ոստիկանության մոդելի ներդրման շարունակականությունն ապահովելու ուղղությամբ տարվող տևական համագործակցությունը՝ պարոն Մկրտչյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունում արդեն իսկ բավական մեծ փորձ կա կուտակված, և բանակցային կարողությունների ու հմտությունների մշտական զարգացումը միտված է անհրաժեշտ գործիքակազմով ապահովել ոստիկաններին՝ հավաքները, զանգվածային անկարգությունները, անվերահսկելի դեպքերը կանխարգելելու և արդյունավետ կառավարելու համար։ Պարոն Մկրտչյանն իր խոսքն ավարտեց՝ դասընթացի մասնակիցներին մաղթելով բարի, արդյունավետ աշխատանքային մթնոլորտ, և հույս հայտնեց, որ ապագայում Շվեդիայի օրինակով Հայաստանում կգործի բանակցային ոստիկանության առանձին ստորաբաժանում։

Շարունակելով պարոն Մկրտչյանի խոսքը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը ողջունեց մասնակիցներին և, բարձր գնահատելով դասընթացի նպատակն ու դերը, հաջողություն մաղթեց նրանց և դասընթացավարներին՝ իրենց առաքելությունն իրականացնելու գործում։