«Մենք չենք գիտակցել և ձախողել ենք ժողովրդավարության մեր քննությունը». ապոլիտիկ զրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս պետականության հիմքում դրված Անկախության հռչակագրի կետերն անբեկանելի են: Եթե դրանք չեղարկվեն, դա կնշանակի Երրորդ Հանրապետության վերջը:

Ինչ վերաբերում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի դրված հարցին, ապա հաղորդման հյուրը վստահ է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն իսկապես ուզում էր ունենալ անկախ, ժողովրդավարական պետություն: Այլ հարց է, որ 30 տարվա ընթացքում չի հաջողվել նման պետություն կառուցել:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ պատմության մեջ անհատի դերին: Արդյո՞ք դա է վճռորոշ, թե՞ պատմական օրինաչափությունները: «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիրը կարևորում է երկուսն էլ, սակայն վերապահում է անում այն առումով, որ օրինաչափությունների անհարկի շահարկումը կարող է բերել ճակատագրապաշտության:

Անդրադառնալով վերջին երկու տարիների իրադարձություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է. «Պատերազմը, պարտությունը, հողի հանձնումը ես չեմ համարում անխուսափելի և օրինաչափ»:

Ժամանակակից պետության արդյունավետ ինստիտուտներ ստեղծելու հարցում հաղորդման հյուրը կարևորում է և՛ ճշգրիտ ձևակերպված օրենքի պահանջները, և՛ ավանդույթները, որոնց ձևավորման համար մի քանի ընտրական շրջափուլ է անհրաժեշտ: 21-րդ դարում հայկական պետականությունը պահպանելու հեռանկարների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունը չի կարող վերանալ: Աղետալի սցենարը կարող է իրագործվել միայն այն դեպքում, եթե ծավալվի Երրորդ համաշխարհային պատերազմ և հիմնովին փոխվի աշխարհակարգը:

Մանրամասները՝ տեսանյութում: