Վահրամ Դումանյանը Պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- նշել է նախարարը և կարևորել պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար Ելենա Պավլիդին (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի փորձավար), Նարեկ Հարությունյանը (Հայաստանի պարի պետական անսամբլի պարող), Փայլակ Սարգսյանը (Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր, բալետմայստեր) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով:

Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ներկաները շնորհակալություն են հայտնել բարեմաղթանքների, ոլորտի առաջնահերթությունը կարևորելու և գնահատանքի համար:

Հավելենք նաև, որ Պարի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով: