Բլինքենը հայտարարել է, որ պետք է արագացնել Թուրքիային սպառազինության վաճառքը

Լուրեր

08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:17
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:15
Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա-Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Թուրքիային զենքի վաճառքը պետք է արագացվի, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Ես կարծում եմ՝ մենք կարող ենք և պետք է ավելի լավ գործենք վաճառքում, հատկապես սայն արագությամբ, որով մենք կարողանում ենք վերանայել իրադրությունը։ Կարծում եմ, որ դա մեր գործն է գործադիր իշխանության մեջ: Դա նաև Կոնգրեսի խնդիրն է»,- ասել է Բլինքենը Պետքարտուղարության բյուջեի լսումների ժամանակ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումից հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրքական պաշտպանական արդյունաբերության նկատմամբ և հեռացրել F-35 կործանիչների ծրագրից։ Թուրքիան էլ բազմիցս կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել պատժամիջոցները և հոկտեմբերին դիմել է՝ Lockheed Martin-ից 40 F-16 կործանիչներ և իր ունեցած F-16-ների շուրջ 80 արդիականացման սարքեր գնելու համար:

Բլինքենը մեկնաբանություններ է արել՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ կարող է անել Ջո Բայդենի վարչակազմը՝ Թուրքիայի և Հնդկաստանի նման դաշնակիցներին օգնելու համար։

«Մի շարք երկրներ, ինչպես ես ավելի վաղ ասացի, վերանայում են իրենց հարաբերությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, նաև այն երկրները, որոնք երկարամյա պաշտպանական հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ։ Եթե մենք կարողանանք նրանց գործընկեր լինել այնպես, ինչպես մի քանի տասնամյակ առաջ չենք եղել, ես կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է կարողանանք գործել»,- ասել է Բլինքենը։

Սակայն Վաշինգտոնը բախվում է կոնգրեսականների կոշտ հակազդեցությանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից սպառազինություն ձեռք բերելու հարցում։ Կոնգրեսի անդամները որպես ռազմական աջակցությունը դադարեցնելու պատճառ են նշում Թուրքիայի կողմից ագրեսիան հարևան Հունաստանի նկատմամբ, հարձակումները Միացյալ Նահանգների հետ դաշնակից քուրդ զինյալների վրա, Էրդողանի կառավարման օրոք ավտորիտարիզմը։ Պետքարտուղարությունն էլ Կոնգրեսին պատասխան նամակում նշել է, որ կոծանիչների վաճառքը բխում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերից։

Էմմա Չոբանյան