Արցախահայությունը, իհարկե, ընդունում է խաղաղության օրակարգը,  բայց, մյուս կողմից՝ մեր ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Մեծարգո վարչապետ,

Հարգելի գործընկերներ,

Բարեբախտաբար, այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:

Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք և այդ առումով հասկանում ենք նաև, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու: Երկրորդը՝ անվտանգային բաղադրիչը, որն այսօր ամենակարևորն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը: Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, ակտուալ, և այն ծրագրերը, որոնց սկիզբ է դրվել պատերազմից հետո, շարունակվում են: Եվ գտնում ենք, որ դրանք ոչ միայն պետք շարունակվեն, այլև այն հավակնոտ ծրագրերը, որ սկսել ենք, ավարտենք:

Եվ մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել: Բայց նաև կան հարցեր, որոնց մասով ակնկալում ենք այսօրվա քննարկման ժամանակ ստանալ պատասխաններ, որով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու առումով:

 

Շնորհակալություն: