Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Երակարատև հիվանդությունից հետո մահացել է Չինաստանում, Բուլղարիայում ՀՀ նախկին դեսպան, դիվանագետ և զինվորական Արմեն Սարգսյանը:

Կենսագրությունը

  • 1976-1981 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։
  • 1995 թ. ավարտել է Ջ. Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա)։
  • 1997 թ. ավարտել է Սենթ Ջոն համալսարանական քոլեջի դասընթացը (Մեծ Բրիտանիա)։
  • 2002 թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի Ջ. Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի սևծովյան անվտանգության ծրագրին։

Աշխատանքային գործունեությունը

• 1981-1982 թթ. – ԵՊՀ ռեկտորատի ուսումնական մասի ավագ տեսուչ
• 1982-1991 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում
• 1991-1994 թթ. – ծառայել է Հայաստանի զինված ուժերում
• 1994-1999 թթ. – ծառայել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում որպես բաժնի պետի տեղակալ, բաժնի պետի, վարչության պետի տեղակալ, այնուհետև արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ։
• 1999-2002 թթ. – Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ։
• 2002-2008 թթ. – ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդ։
• 2008 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
• 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
• 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
• 2010 թ. ապրիլի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
• 2013 թ. հուլիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
• 2013 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
• 2014 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
• 2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
• 2016 թ. մարտի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ամուսնացած էր, ունի մեկ որդի և երկու դուստր։ Արմեն Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ավագ եղբայրն է։