Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

Լուրեր

07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
Բոլորը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի Երևանում 2023 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում․ տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասում է՝ նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացման իրավունքը մեծ պատիվ է. «Աշխարհի առաջնության անցկացումն իսկապես տոն պետք է լինի մեզ համար:

Հայաստանում նմանօրինակ մասշտաբի մրցաշար մեր մարզաձևից դեռևս չի կայացել: Թիմային չարչարանքի և լրջագույն աշխատանքի շնորհիվ մենք այսօր արժանացանք այս պատվին: Ամեն ինչ պետք է անենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի՝ պետության և մեր սպորտային ընտանիքի աջակցությամբ»: Երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է 4 մայրցամաքի՝ շուրջ 70 երկրի մասնակցություն. «Ակնկալում ենք, որ մասնակիցների և պատվիրակների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 2500 մարդ: Ամեն ինչ պետք է անենք նրանց հավուր պատշաճի հյուրընկալելու համար»:

Ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նաև սամբոյի վետերանների աշխարհի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ, բայց միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամները որոշել են այն հետաձգել և անցկացնել հաջորդ տարի՝ դարձյալ Երևանում: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականների մասնակցությանն աշնանը Երևանում կայանալիք առաջնությանը, ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անեն բարձրակարգ ելույթներ ունենալու համար. «Վստահ եմ՝ կփայլենք: Ունենք աղջիկների, երիտասարդների և պատանիների հիանալի թիմեր: Մինչև առաջնության մեկնարկն էլ կանցկացնենք ուսումնամարզական հավաքներ՝ ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար:

Շատ կարևոր է, որ մարզական առումով ևս լավ պատրաստված լինենք»: Սամբոյի միջազգային ֆեդերացիայից նաև հայտնում են, որ կրտսեր տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որը նշանակված էր դեկտեմբերին՝ Քիշնևում, դարձյալ հետաձգվել է և կկայանա հաջորդ մրցաշրջանում: Աշխարհի մեծահասակների առաջնությունն էլ, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 11-13-ը՝ Աշխաբադում, տեղափոխվել է և նույն ժամկետներում կանցկացվի Բիշքեկում: