Գնաճի և ճգնաժամի ֆոնին Թուրքիայի ամեն հինգերորդ քաղաքացին չի կարող վճարել կոմունալ վարձերը

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում բնակիչների 20 տոկոսը չի կարողանում վճարել կոմունալ վարձերը, իսկ 57 տոկոսն ասում է, որ դժվարանում է դա անել։ Այս մասին են վկայում MetroPoll սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման արդյունքները։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքացիների միայն 23,9 տոկոսն է ի վիճակի առանց խնդրի վճարել իր հաշիվները։

Թուրքիայի քաղաքացիները ցնցվում են թռիչքային գնաճից և էլեկտրաէներգիայի ծախսերի աճից: Հունվարին Թուրքիան բարձրացրել է էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները, որոշ տնտեսությունների համար՝ մինչև 130 տոկոսով։ Սպառողները պայքարում են վերջին 20 տարվա ամենաբարձր գնաճի դեմ, որը մարտին կազմել է 61,1 տոկոս։

Ըստ հետազոտության՝ նրանք, ովքեր ասել են, որ «ի վիճակի չեն վճարել էլեկտրականության ու բնական գազի համար», կազմում են հարցվածների 18,6 տոկոսը՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 4,2 տոկոսով։

Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների՝ 2021 թվականին Թուրքիայում մոտ 4,5 միլիոն մարդու էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումը դադարեցվել է այն բանից հետո, երբ չեն կարողացել վճարել իրենց հաշիվները երկրում էներգակիրների գների աճի ֆոնին:

Էմմա Չոբանյան