Չավուշօղլուն սպառնում է հայերին, ՀՀ ԱԳՆ-ն՝ լռում. հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Մևլութ Չավուշօղլուին Անթալիայում ժպիտով բարևած Արարատ Միրզոյանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ռասիստական ժեստին: Չավուշօղլուն երեկ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի օրը Ուրուգվայում ակցիա իրականացնող հայերին «գորշ գայլերի» խորհրդանիշն էր ցույց տվել։

Ուրուգվայի հայերը բողոքի ակցիա էին անում այդ երկիր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի դեմ։ Նրանք պարզել էին Հայաստանի դրոշն ու Հայոց ցեղասպանության մասին պաստառներ։ Թուրքիայի դեսպանատան շենքից հեռացող Չավուշօղլուն ծիծաղել էր և ցույց տվել ծայրահեղ ազգայնական «գորշ գայլերի» նշանը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նման քայլը ռասիստական համարելուց զատ, նշում է՝ այդ երկրի կառավարությունն իրեն ասոցացնում է ծայրահեղական կազմակերպության հետ: Սաֆրաստյանի խոսքով՝ Չավուշօղլուի այդ ժեստը պետք է կոշտ արձագանքի արժանանար Հայաստանի ԱԳՆ-ի կողմից: Թուրքագետն ակնկալում է, որ այս հարցը քննարկման առարկա կդառնա նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների երրորդ հանդիպման ժամանակ:

Մինչ այդ, պաշտոնական Երևանն առայժմ լռում է: Չավուշօղլուի հայատյաց վերաբերմունքին անդրադարձել է միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը․ «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը»։

Ի տարբերություն ՀՀ ԱԳՆ-ի՝ թուրք արտգործնախարարի պահվածքը դատապարտել է Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,- ասված է այդ երկրի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունում։

Չավուշօղլուի պահվածքը միանշանակ չի ընդունվել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը սուր քննադատում է Չավուշօղլուին:

«Ամբարտավանություն, շատ տգեղ արտահայտություն է, որը նա Ուրուգվայում արեց: Իր այդ մատների շարժումն այստեղ «գորշ գայլերի» բարևելու ձևն է, ինչը շատ տգեղ էր»,- ասում է նա։

Չավուշօղլուի պահվածքի ֆոնին ուշագրավ են դառնում Հայաստանի վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի շեշտադրումները: Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-թուրքական հարբերությունների կարգավորման մասին, նշել էր. «Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Չավուշօղլուի քայլը ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարան չի ուզում այն, ինչ պատկերացնում են Երևանում:

«Սա, երևի, պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի այն ուղերձի, թե Թուրքիան անկեղծ մղումներով է շարունակելու բանակցությունները: Բանակցությունների անկեղծ չլինելու մասին էր նաև Էրդողանի երեկվա ուղերձը, երբ ամբողջությամբ ձևախեղված է ներկայացվում ամբողջ եղելությունը»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Իսկ ահա իշխող ՔՊ-ում չեն ցանկանում ո՛չ Էրդողանի պատմական փաստերը խեղաթյուրելուն, ո՛չ էլ Չավուշօղլուի հակահայ պահվածքին անդրադառնալ: Պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է բավարարվել Աղաջանյանի գրառմամբ:

Ի դեպ, երեկ Ծիծեռնակաբերդում Չավուշօղլուի արարքն առանց մեկնաբանության է թողել Փաշինյանի թիմը վերջերս համալրած հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Ստեղծված իրավիճում փորձագիտական շրջանակները տարակուսանք են հայտնում, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները համարժեք չեն արձագանքում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան