Թեհրանում սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Թեհրանում տեղի է ունենալու Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,- ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ Բաքուն և Թեհրանը մի շարք համատեղ նախագծեր են մշակել։

«Վերջին 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմաթիվ համատեղ նախագծերի վերաբերյալ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք դրանց իրականացմանը»,- ընդգծել է նա։

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ սպասվում են երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ հանդիպումներ, արդեն համապատասխան հրավերներ են ուղարկվել։

«Օրակարգում ինչպես նախարարների, այնպես էլ այլ պաշտոնյաների փոխադարձ այցերն են։ Հուսով ենք, որ այս այցերը կարագացնեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան