Ֆրանսիան ԵՄ-ի հետ միասին լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին ջանքերին և պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև հարաբերություններին

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործընթացը լավատեսություն է ներշնչում, բայց խաղաղության պայմանագրին հասնելը բարդ է․ Ֆրանսիայի դեսպանը՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների մասինկարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսը իր հոդվածում, որը ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կա իրական հնարավորություն, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող են բանակցություններ անցկացվել խաղաղության պայմանագրի շուրջ։ Դա քննարկվել է երկու երկրների առաջնորդների կողմից։ Նրանց միջև տեղի է ունեցել նամակների փոխանակում առանցքային սկզբունքների շուրջ։ Տեղի են ունեցել պաշտոնական շփումներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս հանդիպել են։ Այդ գործընթացը մեզ թույլ է տալիս զգուշավոր լավատեսություն դրսևորել»,- ասել է դեսպանը։

Նա նաև նշել է, որ, այնուամենայնիվ, հեշտ չի լինի հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Դրան հասնելը բարդ կլինի։ Լինելու են խոչընդոտներ։ Պաշտոնական Բաքուն ցանկանում է առաջընթաց տեսնել կոնկրետ հարցերում, ինչպիսիք են հաղորդակցությունների վերականգնումը, սահմանների սահմանազատումը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների ճանաչումը։ Հայաստանի պաշտոնյաները հոգ են տանում իրենց հիմնական շահերը հաշվի առնելու մասին, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է Գրոսսը։

Նա ընդգծել է՝ կարևոր է, որ բոլոր բարի կամքի տեր մարդիկ Ադրբեջանում և Հայաստանում աջակցեն խաղաղ գործընթացին։

«Քաղաքացիական հասարակությունն այստեղ կարող է կարևոր դերակատարում ունենալ։ Գիտնականները, վերլուծական կենտրոնները, արվեստագետները, գրողները, դերասանները, գործարարները, հասարակ քաղաքացիները՝ բոլորը կարող են խթանել այս գործընթացը՝ հանդես գալով խաղաղության օգտին: Կանայք հատկապես կարևոր և միջազգայնորեն ճանաչված դեր են խաղում խաղաղության կառուցման գործում»,- նշել է Ֆրանսիայի դեսպանը։

Էմմա Չոբանյան