Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դանդաղել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը նախորդ 2 ամիսների համեմատ դանդաղել է: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։

Հունվարին ՏԱՑ-ի աճը կազմել է 14,8 %, փետրվարին՝ 8,2 %, իսկ մարտին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճը կազմել է 6․7 %:

Ընդհանուր առմամբ՝ հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ՏԱՑ-ի աճը կազմել է 9․6 %:

Մարտ ամսին նկատելի աճ է գրանցվել ծառայությունների ու արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում։

Ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 25,9 %-ով, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը՝ 12,3 %-ով։

Արտահանումը աճել է 4 %-ով, ներմուծումը՝ 22,5 %-ով, շինարարությունն աճել է 8,2 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 6,6 %-ով։

Նվազում է գրանցվել միայն արդյունաբերական արտադրանքի ծավալում՝ -6,9 %:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) երկրում տնտեսական իրավիճակը գնահատելու նպատակով օգտագործվող ցուցանիշներից է։ Ամեն ամիս հաշվարկվում է, թե արտադրանքի թողարկման իրական ծավալը նախորդ ամսվա համեմատ որքան է փոփոխվել։ Այնուհետև ամսական տվյալների հիման վրա հաշվարկվում է տարեկանը։  ՏԱՑ-ը հաշվարկվում է նախորդ տարվա տարեկան միջին գներով, ինչի արդյունքում կարողանում ենք հասկանալ ծավալի իրական փոփոխությունը։ 

 

Անժելա Պողոսյան