Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Լուրեր

20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս օրը հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հնթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադարձ կատարելով օրվա խորհրդին և 20-րդ դարի սկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Հայոց սոսկալի ջարդերից անցել են ավելի քան հարյուր տարիներ. ցավի տառապանքի, նվաստացման, հուսախաբությունների, բայց նաև ամոքման ու վերականգման տարիներ։ Սոսկալի ջարդերի սահմռկեցուցիչ տեսարանների առջև համրացած աշխարհը, սակայն, տակավին համընդհանուր ու համարժեք դատապարտության չի արժանացրել ցեղասպանության հանցագործությունը:

Ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակվում է նաև այսօր և այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել մեր ազգին հասցված հոգևոր, հոգեբանական, բարոյական ու նյութական ահռելի կորուստների հետևանքները»։

Սրբազան Հայրը նկատեց, որ Հայոց Ցեղասպանության հանդուրժումը, դրա կոծկումը կամ ժխտումը համարժեք դարձավ նոր ցեղասպանությունների խրախուսման ու քաջալերման․ «Հանդուրժել մեղքը, նշանակում է ոչ միայն դառնալ հանցակից, այլև ճանաչել դրա օրինաչափությունը, նվիրագործել մեղսագործությունը, հանցագործությունը դարձնել կենսակերպ և հարբերությունների պարզաբանման գործիք»։

Անդրադառնալով ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին՝ Սրբազան Հայրն ընդգծեց. «Մեր նահատակները մեր ուժն են և մեր զորությունը։ Այնքան ժամանակ, որքան կպահպանենք հավատարմությունը մեր սուրբ նահատակներին, այնքան ժամանակ, քանի դեռ կպայքարենք ցեղասպանության աղետալի հետևանքների վերացման համար, ահա ճիշտ այդքան ժամանակ մենք կշարունակենք մնալ հավատարիմ մեր ինքնությանը և արժանի ժառանգը՝ մեր նահատակված հայրերի։ Նահատակների հիշատակի նվիրական այս օրը սաղմոսերգուի հետևողությամբ ուխտերգ է դառնում համազգային մեր պոռթկումը՝ «Ով սուրբ նահատակներ, եթե մոռանանք ձեզ, թող չորանան մեր ձեռքերը, և եթե չհիշենք ձեզ, թող մեր քիմքերին մեխվեն մեր լեզուները»»։

Իր խոսքի ավարտին պատարագիչ Սրբազանը, դիմելով ներկա հավատացյալներին, պատգամեց․ «Ցեղասպանության սուրբ նահատակների նվիրական հիշատակի առջև ուխտի այս օրը մենք պարտք ունենք մեր նախնիների, մեր սերունդների և Աստուծո առջև՝ հաղթահարելու սիրո ու ներողամտության ճգնաժամը ներազգային մեր կյանքում: Լոկ կեղծիք են ու խաբեություն այլոց սիրելու մեր հավաստիացումները, երբ չունենք սեր ինքներս մեր, մեր ազգի զավակների ու մեր եղբայրների նկատմամբ: Նվիրական հիշատակի այս առավոտ իմ հոգու խորքերից Քրիստոսի անունով դիմում եմ ձեզ՝ թափանցելու համար ձեր հոգու խորքերը. ամուր պահենք մեր հայկական ինքնությունը, չտրվենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին, ամեն ինչից առաջ և ամեն ինչից վեր մաքուր պահենք հայրենիքի սրբազան տարածքը օտարամուտ բարքերից ու կենսակերպից»։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: