«Սենտիմենտալ բաների վրա ժամանակ չպիտի ծախսել, պետք է հզորանալ»․ հարգանքի տուրք՝ Ջարդի ձորում և Գյումրու Բագրատունյաց պուրակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակցիները Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին հարգեցին զոհերի հիշատակը՝ մասնակցելով Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում մատուցված պատարագին, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Գյումրու Բագրատունյանց պուրակում «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։

Մեծ թվով քաղաքացիներ, մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշորացված համայնքների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, բուհերի դասախոսներ և ուսանողներ այցելեցին Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Ջարդի կամ Հերհերի ձոր, որտեղ ամեն տարի հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում։

«Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելի են բոլոր ժամանակներում։ Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած հայերի բնաջնջումն ապտակ էր քաղաքակիրթ հանրությանը, և ցավով պետք է արձանագրել, որ նախորդ ժամանակաշրջաններիի դատապարտումները և բարձրաձայնումները բավարար չէին, և մենք այսօր ի լուր աշխարհի պիտի շարունակենք խոսել Հայոց Ցեղասպանության մասին, որը հիմք կհանդիսանա հետագա վայրագությունների կանխարգելման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև նշեց, որ հետևողական գործողություններով պիտի կարողանանք հասնել պատմական արդարության վերականգմանը։

«Մահից մազապուրծ եղած ժողովրդի համար կարևոր է պատմական արդարությունը, և սա է միակ պաճառը, սա է աշխատանքի միակ ուղին, որ հաճախ և հնարավորինս բարձր ամբիոններից խոսենք այն ոճրագործությունների մասին, որոնք դրոշմված են մարդկության ճակատին»,- ասաց Շիրակի մարզպետը։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ հույս հայտնեց, որ ողջ աշխարհը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ոճրագործները կպատժվեն ու վերջ կդրվի նման ոճրագործություններին։

Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն էլ կարծիք հայտնեց, որ «ավելորդ ու սենտիմենալ բաների վրա ժամանակ չպիտի ծախսել, այլ պետք է հզորանալ»։

«Միջազգային հանրության վրա, այս կամ այն երկրի վրա ո՛չ ջանք, ո՛չ եռանդ չպետք է ծախսել։ Սեփական երկրի վրա պետք է ծախսել, սեփական պետության, սեփական բանակի վրա, սեփական եկեղեցուն էլ՝ ամենավերջին տեղում, բայց պետք է ծախսել։

Երբ սեփական ասում եմ, ոչ թե անձնական սեփականության մասին եմ խոսում, այլ անանձնական սեփականության» Իսկ այդ անանձնական սեփականության մաս են կազմում նաև Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Նախիջևանը, Կասպը, Վանը, Արդահանը՝ մինչև Այնթափ և մինչև Կիլիկիա։ Սա պիտի հասկանանք և այսպես գործենք։ Սա՛ է ապրիլյանքսանչորսյան նահատակների կտակը մեզ, ոչ թե լավ ապրենք, բարգավաճ ապրենք, ունևոր լինենք, թողնենք այս հայրենիքը հեռանանք, հարուստ լինենք կամ դռները ծեծենք օտար պետություների, թե գիտեք՝ մեր Ցեղասպանությունը ճանաչեք․․․ չեն ճանաչել 100 տարի, չեն էլ ճանաչելու, մենք պիտի մեր հարցերը լուծենք՝ մեր խելքով, մեր կամքով պետք է լուծենք։ Սա՛ է նահատակների պատգամը»,- ասաց Սրբազանը։

Արմիկ Մովսիսյան