Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն էլ դարձել էր արծաթե մեդալակիր:

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով էր մասնակցում Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63.5 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):

Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:

Ինչ վերաբերում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականին, ապա թիմը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։

Մեր ընտրանու հետ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Սա Հայաստանի հավաքականի նախավերջին հավաքն է լինելու Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։

Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։