Ճապոնիան Հարավային Կուրիլյան կղզիներն անվանել է ՌԴ-ի կողմից «ապօրինի օկուպացված»

Լուրեր

18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը 2003 թվականից ի վեր առաջին անգամ Հարավային Կուրիլյան կղզիներն անվանել է «Ճապոնիայի ապօրինի օկուպացված տարածքներ»։ VOA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Kyodo Tsushin գործակալությունը և NHK հեռուստաալիքը։

Նման սահմանում է պարունակվում երկրի արտաքին քաղաքականության պետական ուղեցույցի՝ «Կապույտ գրքի դիվանագիտության» նոր համարում, որը 1957 թվականից ի վեր ամեն տարի հրապարակում է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Ուղեցույցի թարմացված տարբերակը, որը թողարկվել է ապրիլի 22-ին, ներառում է նաև այն ձևակերպումը, որ կղզիները «Ճապոնիայի անբաժանելի մասն են»: Նման նկարագրություն փաստաթղթում բացակայում էր 2011 թվականից։ Բացի այդ, Ճապոնիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ այն անվանելով «բռնություն, որը խարխլում է միջազգային կարգի հիմքերը ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում», և նշել, որ այդ ֆոնին դժվար է խոսել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ Ճապոնիան Կուրիլյան շղթայի հարավային չորս կղզիներին՝ Իտուրուպին, Շիկոտան, Կունաշիրին և Խաբոմային հավակնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, երբ դրանք միացվեցին Խորհրդային Միությանը և ճապոնացիները վտարվեցին այնտեղից:

1956 թվականին Մոսկվան և Տոկիոն հռչակագիր ստորագրեցին ռազմական գործողությունների ավարտի մասին, սակայն խաղաղության պայմանագիր այդպես էլ չկնքվեց։ Մինչև 2003 թվականը ճապոնական դիվանագիտությունը պաշտոնապես կղզիներն անվանում էր «ապօրինի օկուպացված», իսկ մինչև 2012 թվականը՝ «նախնյաց հողեր»։

Տաթև Ֆռանգյան