Սոցիալական արդարության ապահովումը՝ առաջնահերթություն․ քաղհասարակությունը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2017 թվականին Բրյուսելում Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված համաձայնագրի իրականացումը գործընթաց է, որը պետք է անցնենք մեր հասարակության զարգացումը համամարդկային արժեքների հիման վրա ապահովելու համար։ Այս մասին այսօր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մշտադիտարկման արդյունքների ներկայացման ժամանակ նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը 100 տարի անց կրկին կանգնած է գոյատևման խնդրի առջև, և այս անգամ ևս ունենք 2 ընտրություն` հյուսիս կամ արևմուտք։ Հայաստանի ապագան պետք է կառուցվի այն արժեքների հենքի վրա, որ ունի Եվրոպական միությունը, նշում է Ամիրյանը։

«Որտեղ չկա բռնություն, չկա խտրականությւոն, չկա ֆաշիզմ, չկա ուրիշ ազգը արհամարհելու գաղափարախոսություն։ Մենք դրա միջով անցել ենք, մենք դա մերժել ենք, և այսօր միակ ճանապարհը սա ենք տեսնում»,- նշեց Ամիրյանը։

Կրթության ոլորտում սոցիալական արդարության վերականգնում, սոցիալական պաշտպանություն, աշխատանքային իրավունքներին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև` ԵՄ «Կանաչ» օրակարգի իրականացում։ Այս ամենը եղել են քաղհասարակության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։

Տարիներ շարունակ կրթության ոլորտում կոռումպացվածությունն ու քաղաքականացվածությունը խաթարել են բարեփոխումների բարեհաջող իրականացումը, ինչպես նաև հանգեցրել են կրթության որակի վատթարացման և որակյալ կրթության հասանելիության առումով սոցիալական անարդարության խորացմանը, նշում է կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Գալիկյանը։

«Հայաստանում երեխաների համար որակյալ հանրակրթության հասանելիությունը սահմանափակվում է 3 գործոններով․ ընտանիքի սոցիալ տնտեսական կարգավիճակը, բնակության վայրն ու սեռը․ հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթության առավել ցածր մակարդակ ունեցողներն առավել աղքատ են»,- ներկայացնելով մշտադիտարկման արդյունքները՝ նշեց ԲՀՀ-Հայաստան կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Գալիկյանը։

Քաղհասարակության ներկայացուցիչները, բացի առկա խնդիրներն արձանագրելուց, նաև ներկայացնում են որոշակի գործողությունների շարք՝ հանրակրթության ոլորտում սոցիալական արդարության վերականգնման համար։ Դրանցից մեկը հանրակրթական դպրոցներում երկարօրյա կրթության ապահովումն է․ «Երկարօրյան գործարկելու արդյունքում հնարավոր կլինի այդ որոշիչ թեստերի արդյունքում բացահայտել երեխայի գիտելիքի բացը, և երկարօրյայի ընթացքում դա լրացնել: Այսօր դա փորձարկվում է Տավուշի մարզում»:

Ինչ վերաբերում է հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրներին, փորձագետ Մարիետա Թեմուրյանը նշում է՝ չնայած Հայաստանը որդեգրել է ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը, սակայն գործընթացը շատ դանդաղ է գնում, և նույնիսկ վերջին տարիներին հետընթաց ունենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան