Կարո Փայլանի արձագանքը՝ Էրդողանի նախընտրական խոստումներին

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որի ժամանակ վերջինս նախընտրական մի շարք խոստումներ է տվել` ասելով.
«Նոր շրջանը լինելու է ավելի շատ ժողովրդավարության և ավելի ուժեղ իրավունքի շրջան։ Լինելու է բարօրության և ավելի հաստատուն կայունության ժամանակաշրջան։  Նոր շրջանի կառավարումը  լինելու է ավելի արդյունավետ, օրենսգիրքը ավելի հեղինակավոր, դատաիրավական համակարգը ավելի անկախ»։

Ի պատասխան դրան՝ հայ պատգամավորը իր «Twitter»-ում գրել է.

«15 տարի կառավարում է։ Խոստանում է ժողովրդավարություն, բարօրություն և անկախ դատաիրավական համակարգ։   15 տարվա ընթացքում այս ոլորտներում հետընթաց  ապրեցինք։ Անելիքների երաշխիքը, մինչև հիմա արածներն են»։