Շառլ Միշելը ժամանել է Կիև

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Այսօր՝ Կիևում։ Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցած շաբաթավերջին այցելել էր Կիև։ Նա խոստացել էր Ուկրաինային զրահատեխնիկա և հականավային հրթիռներ տրամադրել պաշտպանության համար, ինչպես նաև հայտարարել Ուկրաինայի հետ առևտուրն ազատականացնելու պատրաստակամության մասին։

Գնացքով Կիև էր այցելել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Պատվիրակության կազմում են եղել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Մարտի կեսերին գնացքով Կիև էին մեկնել նաև Լեհաստանի նախագահը, Սլովենիայի և Չեխիայի վարչապետները, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները։

Տաթև Ֆռանգյան