ՀԴՄ կտրոնների «քաղաքական անցյալն» ու ներկան․այսօր հարկ վճարողի օրն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 19:19
Բռնության նոր դեպք ավտոբուսում
22.04.2026 | 19:10
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է արել ջահերով երթի վերաբերյալ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.04.2026 | 19:00
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում, սուս մնալով չի լինի խաղաղություն․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 18:56
Ավտոբուսի վարորդին դանակահարած ուղևորը ձերբակալվել է
22.04.2026 | 18:45
Ապրիլի 24-ին Գարեգին Բ-ն կայցելի Ծիծեռնակաբերդ, հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
22.04.2026 | 18:38
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
22.04.2026 | 18:27
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը «միշտ կպաշտպանի» Թուրքիային
22.04.2026 | 18:19
Ավտոմեքենան գլորվել է ձորը․ մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
22.04.2026 | 18:15
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
22.04.2026 | 18:10
Քանի քաղաքական ուժ է դիմել ԿԸՀ // Փաշինյանը «Հրապարակ»-ի գործով հայց է ներկայացրել Վերաքննիչ․ ԼՈՒՐԵՐ
22.04.2026 | 18:05
Հայաստանի Մ-17 հավաքականը խուսափեց պարտությունից ընտրական խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 18:03
ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինայի համար վարկը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
22.04.2026 | 17:57
«Շուն ու շանգյալ» բնորոշումը Փաշինյանից եմ լսել․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 17:51
Վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ
22.04.2026 | 17:49
Իսրայելը Լիբանանի հետ «լուրջ տարաձայնություններ» չունի. Իսրայելի ԱԳ նախարար
Բոլորը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն այսօր Հայաստանի քաղաքացիներին շնորհավորական հաղորդագրություններ էր ուղարկում։ Ապրիլի 19-ը այս տարի առաջին անգամ նշվում է որպես հարկի վճարողի օր։

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ու տարբեր առիթներով խոսում էր պետական բյուջեի համալրման ու կյանքի բարելավման ուղիղ կապի մասին, այստեղ ամենից առաջ կարևորելով ՀԴՄ կտրոն տպելու անհրաժեշտությունը։

Վարչապետը նույնիսկ առաջարկ արեց հնարավորություն տալ քաղաքացիներին՝ նկարահանել ՀԴՄ չտրամադրողներին։ Առաջարկն այդպես էլ միս ու արյուն չստացավ։

Factor TV-ն փոքրիկ հարցում իրականացրեց նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ պարզելու համար որքանո՞վ են համապատասխանում իրականությանը այն դժգոհությունները, որ բենզալցակայաններում հիմնականում կտրոններ չեն տալիս։ Պատկերը ցույց տվեց, որ խնդիրն այստեղ ավելի ակնառու է։

ՀԴՄ կտրոն չտպելու բացահայտված առաջին դեպքի ժամանակ նշանակվում է տուգանք՝ 150 000 դրամի չափով, հաջորդ անգամ արդեն տուգանքի չափը մեծանում է։

Մինչև ապրիլի վերջ ուժի մեջ կմտնի նաև ՀԴՄ կտրոններ չտրամադրող վաճառակետերի նկատմամբ սահմանված տուգանքները խստացնող օրենքը։ Կմեծացվեն տուգանքների չափերը։

Այս պահին արդեն իսկ արձանագրված տվյալներով 2022թ-ին, 2018թ-ի համեմատ ՀԴՄ կտրոնների քանակը աճել է շուրջ 67 տոկոսով։ Եթե 2018թ-ին տպվել է 316 մլն, ապա 2022-ին արդեն 528 մլն կտրոն։ 2018-ի համեմատ դուրս գրված հարկային հաշիվները ևս ավելացել են՝ 31 տոկոսով։ Աճը նաև հարկային եկամուտների հավաքագրման ոլորտում է արձանագրվել։

Պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է նաև այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում ամենախոշոր հարկ վճարող ընկերությունների անունները։ Առաջին տեղում կրկին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 35,4 մլրդ դրամ հարկերով։ Հանքարդյունաբերող այս ընկերությունը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է եղել։ Հիշեցնենք, որ 2021 թվականից ՀՀ Կառավարությունը դարձավ այս ընկերության 15 %-ի սեփականատեր։ Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ շուրջ 20 մլրդ դրամով։ Ամենախոշոր հարկատուների եռյակը եզրափակում է Պաշտպանության նախարարությունը՝ շուրջ 8 մլրդ դրամ հարկերով։ Առաջին տասնյակում են «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «ՖԼԵՇ», «Թեղուտ», «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ», ՀԷՑ, «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունները։ Նշենք, որ 2021 թվականի տվյալներով առաջին տասնյակում էին նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները։ Վերջին 2-ը այս տարվա առաջին եռամսյակում զիջել են իրենց դիրքերը համապատասխանաբար 11 և 3 կետերով, իսկ «Գեոպրոմայնինգ գոլդ» ըկերությունը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատոուների ցանկից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան