Հինգ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել արդար ընտրությունների նախապայմանների մասին

Լուրեր

08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
Բոլորը

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որպես ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծում, առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմիցս դիտորդական առաքելություն իրականացրած (այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» դաշինքների անդամ հանդիսացող) ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով իրենց՝ ընտրախախտումների դեմ նախկինում ունեցած պայքարի փորձը, հավատացած են, որ  Հայաստանի ներկայիս գործադիր իշխանությունը, առավելևս՝ գործող իրավակարգավորումներով, չի կարող իրականացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ։

Մասնավորապես համարում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու դատական համակարգը նախկինում բազմիցս կոծկել են ընտրախախտումների դեպքերը (կամ ուղղակիորեն իրականացրել ընտրախախտումներ), և որևէ հիմք չունենք ենթադրելու, որ տասնամյակներ տևած այս գործելաոճը այժմ կփոխվի։

Ավելին՝ գործող գործադիր իշխանությունը նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ լայնածավալ կերպով չարաշահել է վարչական ռեսուրսը և հայաստանցիների աչքերում արժեզրկել ընտրությունների ինստիտուտը: Եվ մենք չենք տեսնում որևէ արժանահավատ փաստ, որը հիմք կտա ենթադրելու, որ գործող գործադիրը չի կրկնի նույն գործելաոճը:

Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական լծակներն ու հավասար մրցակցությունը ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող գոծադիր իշխանություն, գործընթացը օրենքի տառին համապատասխան կազմակերպող ԿԸՀ-ի կազմ, մրցակցային հեռարձակումն ապահովող ՀՌԱՀ-ի կազմ, ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող քրեական հետախուզման ու քննչական մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ընտրական վեճերը արդար կերպով լուծող անկախ դատարաններ:

Նշված նախապայմանները չապահովելու դեպքում դժվար է ակնկալել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից որակապես տարբերվող ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի հանրային վստահությունը արտահայտող Ազգային ժողով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի հելսինկյան կոմիտե